Ազգային ժողովի խորհրդի նիստը այսօր արդեն երկու անգամ հետաձգվում է՝ այս անգամ 30 րոպեով։ Հիշեցնենք, որ խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Ռուսաստանի Դաշնության Ալթայ երկրամասի հայերի միության հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ռուսաստանաբնակ գործարար Ռուբիկ Ղազարյանի անվան շուրջ տեղի ունեցող զարգացումները: Բանն այն է, որ անցյալ տարվա վերջին ՀՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ Ռ. Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը վերագրելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ինչն էլ ՍԴ նախագահի դեմ քրեական գործ հարուցելու և մեղադրանք առաջադրելու հիմք էին դարձրել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի համար հետաքրքիր է, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծն ինչպես է իշխանական մեծամասնությունը ներկայացնելու արտահերթ նիստի ժամանակ, քանի որ նախագծի հետ կապված՝ առաջացել են բազմաթիվ հարցեր:
«Մենք անցած տարի մեքենաներ էինք ներկրել, դրանք մինչև տարեվերջ չէին բեռնաթափվել և հունվարի 31-ին մոտ 300 մեքենա դուրս է մնացել մեր շուկայից: Դրանք բոլորը Բագրատաշենի մաքսատանն են: Մի քանի գրություն ենք հղել ՀՀ կառավարությանը, վարչապետին, որպեսզի թույլ տան դեռևս անցած տարի ձեռք բերած ավտոմեքենաները բերել: Երեք շաբաթ է՝ պատասխանի ենք սպասում: Չենք ցանկանում այդ 300 մեքենաները թողնել Վրաստանի տարածքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Անտառային հրդեհները ֆրանսիական Կորսիկա կղզում 1,1 հազար հեկտար տարածք են ոչնչացրել:
Վահագն Հովակիմյանի նախագծում կան իրավական, քաղաքական բաղադրիչներ և մարտահրավերներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած՝ Երևանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լևոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին եւ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին:
Ֆրանսիայում 2019 թվականի նոյեմբերից մինչեւ 2020 թվականի փետրվարը առնվազն 26 մարդ է մահացել գրիպից, համաճարակը տարածվել է երկրի ամբողջ մայրցամաքային տարածքում:
Ձնահյուսի հետեւանքով առնվազն 23 մարդ է զոհվել Թուրքիայի Վանի նահանգում: Այդ մասին փետրվարի 5-ին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը միանշանակ հակասում է Սահմանադրությանը, նաև փորձ է՝ կատարելու Սահմանադրական դատարանի ոչնչացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Այսօր կայացրածս որոշման ու այլ հարցերի մասին խոսել եմ մեր թերթերի գլխավոր խմբագրերի հետ, պատասխանել նրանց հարցերին։ Հանդիպումներ այլ լրատվամիջոցների հետ՝ առաջիկայում ու արդեն պարբերաբար», – Instagram-ի իր էջում գրել է Վանեցյանը։
Նկարագրեմ, թե ինչ են անում իշխանությունները ՍԴ-ի հետ ոչ իրավական, ոչ քաղաքագիտական, ոչ սահմանադրագիտական տերմիններով, այլ կենցաղային:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել «Օրսիս» ռուսական ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դեմ՝ պահանջելով. առաջին փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարված գրառումներում, ինչպես նաև «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության կայքէջի՝ «ՊՆ-ն է տապալել տենդերը. փաստաբանը` ձախողված հայ-ռուսական գործարքի մասին» վերտառությամբ հարցազրույցում հրապարակված զրպարտություն համարվող տվյալները, երկրորդ՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից հօգուտ պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանի բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ փոխհատուցում:
Եվրամիության ընդլայնումը Արեւմտյան Բալկանների երկրներով հանրակցության աշխարհառազմավարական նպատակն է:
Փոփոխություններ են փորձում կատարել այն դրույթներում, որոնք արդեն իրենց գործողության բնույթով սպառվել են, և դրանցում փոփոխություններ լինել չեն կարող։
Թուրքիայի արեւելքի Վանի նահանգում առնվազն ութ մարդ է զոհվել ձնահյուսի հետեւանքով, ընթանում են փրկարարական աշխատանքներ:
Քիչ առաջ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը դուրս գալիս Կառավարության շենքից: Թե ում հետ էր հանդիպել Զուրաբյանը, և ինչ են քննարկել, դեռևս հայտնի չէ:
«2019 թվականի օգոստոսի 1-ին գնել եմ 4 մեքենաները, ինձ հասել են դեկտեմբերի 31-ին, որովհետև վրացիներին իրենց մեքենաներն էին դատարկում, հետո՝ հայերինը: Ես վարկ եմ փակում, և հույսս այդ 4 մեքենաներն են, որոնք մնացել են Բագրատաշենի մաքսատանը: Չգիտեմ, թե ի՞նչ պետք է անեմ, եթե ոչինչ չփոխվի՝ մեքենաներից մեկն այստեղ՝ Կառավարության մոտ կվառեմ, մյուսն էլ՝ ՊԵԿ-ի դիմաց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ավտոներկրողներից մեկը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր ԱԺ խորհրդի նիստ էր անցկացրել՝ քննարկելու համար պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Հեղափոխությունից հետո մենք մի քանի անգամ կոչերով հանդես եկանք, որ միայն Մանվել Գրիգորյանին ու Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով չի, կան բազմաթիվ օլիգարխներ, որոնք վարչապետի թեթև ձեռքով կարծես թե վերածվել են գործարարների:
Յունիբանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը: Այժմ Swift դրամական փոխանցում Հայաստանից աշխարհի ցանկացած երկիր կարելի է կատարել 2 500 ՀՀ դրամով, եթե փոխանցման գումարը չի գերազանցում 100 000 ԱՄՆ դոլարը:
ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել անորոշ ժամանակով դադարեցնել ամերիկյան անօդաչուներով այն տարածքների վրա հետախուզական թռիչքների՝ Թուրքիայի հետ համատեղ գաղտնի ծրագիրը, որտեղ գտնվում են սիրիացի քրդերի զինված կազմավորումները:
Հենց այս պատգամավորներն են այսօր ԱԺ ներկայացրել Սահմանադրության փոփոխության խայտառակ նախագիծ։ Այս հակասահմանադրական փոփոխության ընդունման դեպքում Հայաստանը կդառնա տոտալ միապետություն:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու օր առաջ գրել էի նրա մասին, որ խորհրդարանական մեծամասնությունը չի հետևելու Վենետիկից և Ստրասբուրգից եկող հորդորներին և շարունակելու է «Երկքայլային պարզունակ կոմբինացիայի» իրականացումը։
Նոր տեսակի կորոնավիրուսի թոքաբորբի համաճարակի հանդեպ սրտացավ է յուրաքանչյուր չինացի, ինչպես նաև այն լայն ուշադրություն է գտել միջազգային հանրության շրջանակներում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Այս նախագծի հեղինակներին պետք է հիշենք, քանի որ ներկայացված հակապետական նախագծի ընդունման դեպքում նրանք հետագայում սերունդների առաջ պետք է պատասխան տան, թե ինչու ստեղծեցին այնպիսի նախադեպ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չկարողացավ ունենալ անկախ դատական իշխանություն:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ գրելով. «Հարգելի իշխող ուժի ներկայացուցիչներ, որպես փաստաբան դիմում եմ ձեզ՝ Այնպես արեք, որ վաղը հնարավոր լինի իրականացնել ձեր շահերի պաշտպանությունը՝ գոնե նվազագույն շանսերով»:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Րոպեներ առաջ իմքայլականները ԱԺ կայքում տեղադրել են Սահմանադրական փոփոխությունների ահա այս նախագիծը։