ԱԺ խորհրդի նիստը կրկին հետաձգվեց 30 րոպեով

Ազգային ժողովի խորհրդի նիստը այսօր արդեն երկու անգամ հետաձգվում է՝ այս անգամ 30 րոպեով։ Հիշեցնենք, որ խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է՝ մինչև խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների դեպքում։

Հիշեցնենք նաև, որ ժամեր առաջ խորհրդի նիստը հետաձգվել էր, պատճառը, ըստ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրակարգում նոր կետի ավելացումն է եղել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829