«Կան բազմաթիվ օլիգարխներ, որոնք վարչապետի թեթև ձեռքով վերածվել են գործարարների». Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ իրավապահ համակարգի աշխատանքը բավականին թերի է և ուշացած:
«Հեղափոխությունից հետո մենք մի քանի անգամ կոչերով հանդես եկանք, որ միայն Մանվել Գրիգորյանին ու Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով չի, կան բազմաթիվ օլիգարխներ, որոնք վարչապետի թեթև ձեռքով կարծես թե վերածվել են գործարարների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցում տարբերվում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանից, երբ ասում էր՝ բոլորն օլիգարխ են, բոլորը թալանել են, կերել են, կարծես թե վարչապետն այդտեղ այդքան էլ չի տեսնում հանցակազմ, կամ իրավապահ մարմինները չգիտեն, թե ինչպես է պետք աշխատել, կամ էլ շարունակում են փոխկապակցված մնալ նախկին օլիգարխներից որոշների հետ»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս