Չին ժողովուրդը վստահությամբ հաղթելու է համաճարակի կանխարգելման դեմ պայքարում. ՀՀ-ում Չինաստանի դեսպան
Նոր տեսակի կորոնավիրուսի թոքաբորբի համաճարակի հանդեպ սրտացավ է յուրաքանչյուր չինացի, ինչպես նաև այն լայն ուշադրություն է գտել միջազգային հանրության շրջանակներում: Անցած տարվա դեկտեմբերի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 4-ը, ժամը 24:00 դրությամբ Չինաստանում գրանցվել է ընդհանուր առմամբ 24363 հաստատված վարակման դեպք, համաճարակային իրավիճակը լուրջ է, գրանցվել է 491 մահվան դեպք, 892 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից:
Այնուամենայնիվ, դեպքերի մահացության մակարդակը Չինաստանում շատ ցածր է` միայն 2 %, ինչը շատ ավելի ցածր է, քան այլ վարակիչ հիվանդությունների դեպքերի մահացության մակարդակը, ինչպիսիք են` Ebola- ն, SARS- ը և MERS-ը: Արտերկրում հաստատվել է 191 դեպք, որը կազմում է 1%-ից ցածր, բուժվել են 21-ը, մահացել 1-ը: Այս դեպքերի մեծ մասը տեղի են ունենում Չինաստանի Հուբեյ նահանգի ադմինիստրատիվ կենտրոն Վուհան քաղաքում, որտեղ իրավիճակն ամենալուրջն է:
Մարդկային կյանքի անվտանգությունը և ֆիզիկական առողջությունը կարևորագույն նշանակություն ունեն: Դիմակայելով ծանր և բարդ համաճարակային իրավիճակին՝ Չինաստանի կառավարությունը ժամանակին ձեռնարկել է մի շարք հզոր և արդյունավետ միջոցներ, ամբողջ երկրի ժողովուրդը միավորվել է, և համաճարակի կանխարգելումն ու վերահսկումը համարվում է ներկայի կարևորագույն խնդիրը: Հունվարի 25-ին ՝ լուսնի օրացույցով չինական նոր տարվա առաջին օրը, քարտուղար Սի Ծինփինը հրավիրել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի մշտական հանձնաժողովի հատուկ նիստ և ներկայացրել համապարփակ պայմանավորվածություններ. կազմվել է Չինական կոմունիստական կուսակցության ղեկավարող խումբ ՉԺՀ վարչապետի գլխավորությամբ` համաճարակի կանխարգելման և վերահսկողության ամրապնդման ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով: Հունվարի 27-ին պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանը շտապեց Վուհան քաղաք՝ ստուգելու և առաջնորդելու համաճարակի կանխարգելման և վերահսկման աշխատանքները:
Նախորդող մի քանի օրերի ընթացքում Չինաստանի կառավարությունն ընդունել է կանխարգելիչ և վերահսկման տարբեր միջոցառումներ՝ Վուհանի և այլ շրջակա քաղաքների արտաքին հոսքը ժամանակավորապես փակելու, լայնածավալ հավաքույթների գործողությունները չեղյալ հայտարարելու, ինչպես նաև վճարովի հիվանդանոցային ծառայությունները չեղարկելու, բոլոր հաստատված և կասկածի տակ գտնվող հիվանդներին բժշկական աջակցություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաև, 15 օրվա ընթացքում, գերազանցելով արտակարգ «չինական արագությունը», երկու նոր հիվանդանոց է կառուցվել, որոնք արդեն հիվանդներ են ընդունում կենտրոնացված մեկուսացման և բուժման նպատակով: Հազարավոր բժիշկներ և բուժաշխատակիցներ ստանձնեցին հիվանդանոցային բուժման խնդիրները: Ֆինանսական բոլոր մակարդակներում համաճարակի կանխարգելման և վերահսկման համար, որպես սուբսիդավորման ֆոնդ հատկացվել է 27,3 միլիարդ յուան (մոտավորապես 4 միլիարդ ԱՄՆ դոլար), որն ամբողջովին ուղղվել է հիվանդների բուժմանն ու բժշկական պարագաների ապահովմանը: Չինաստանը կառուցել է համապարփակ և բազմաշերտ կանխարգելման և վերահսկման համակարգ, որը կենտրոնացած է Հուբեյի Վուհան քաղաքի վրա՝ կենտրոնականից մինչև տեղական մակարդակ, բոլոր ասպեկտներով բաց և թափանցիկ աշխատանքով և գիտական ու կանոնավոր առաջընթացով: Չին ժողովրդի և հասարակության կամքը ՝ միմյանց օգնելու և միասին հաղթահարելու դժվարությունները, լիովին մոբիլիզացված է, ամբողջ երկիրը մոբիլիզացված է, և բոլորը համախմբված են մի նպատակի շուրջ` հասնել մի իրավիճակի, երբ ամբողջ հասարակությունը կարող է պայքարել համաճարակի դեմ:
Հասարակական առողջությունը սահմաններ չունի: Չինաստանը մշտապես վարել է պատասխանատու քաղաքականություն, ակտիվորեն իրականացրել է միջազգային համագործակցությունը բաց և թափանցիկ ձևով և ԱՀԿ-ին հայտնել է համաճարակային իրավիճակի մասին, հնարավորինս շուտ տրամադրել տեխնիկական տեղեկատվություն, տրամադրել է նաև վարակի գենոմը: ԱՀԿ փորձագետներ են հրավիրվել Վուհան: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը մի քանի օր առաջ այցելել է Չինաստան և մտքեր է փոխանակել համաճարակի կանխարգելման և վերահսկման վերաբերյալ, լիովին հաստատել է Չինաստանի կանխարգելումն ու վերահսկողությունը, ինչպես նաև բարձր է գնահատել Չինաստանի հսկայական ներդրումը աշխարհում համաճարակի դեմ պայքարի գործում: Հաշվի առնելով համաճարակի զարգացումը՝ հունվարի 30-ին ԱՀԿ-ն հայտարարեց, որ Վուհան քաղաքում կորոնավիրուսային թոքաբորբի նոր համաճարակը հանդիսանում է «միջազգային հանրային առողջության արտակարգ իրավիճակ»: Տեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ն լիովին վստահ է Չինաստանի՝ համաճարակը վերահսկելու ունակությանը՝ շեշտելով, որ Չինաստանի արձագանքման միջոցառումներով սահմանվել են նոր և ավելի բարձր չափանիշներ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման համար. նա դեմ է արտահայտվել Չինաստանի նկատմամբ տուրիզմի, առևտրի և այլ միջոցների սահմանափակումներին: Ընկերը ճանաչվում է դժվար պահին:
Վարակի բռնկումից հետո Ռուսաստանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի և այլ երկրների առաջնորդներ տարբեր միջոցներով իրենց աջակցությունն ու օգնությունը հայտնեցին Չինաստանին և օգնեցին անհրաժեշտ հակահամաճարակային նյութերով: Համաճարակի դեմ պայքարում մենք նաև ստացել ենք Հայաստանի առաջնորդների և բարեկամների ըմբռնումն ու աջակցությունը. վարչապետ Ն. Փաշինյանը, նախագահ Ա. Սարգսյանը և արտաքին գործերի նախարար Զ. Մնացականյանը կարեկցանք են հայտնել Չինաստանի ղեկավարությանը: Փոխվարչապետ Ավինյանը Հայաստանի կառավարության անունից խոսեց Չինաստանի կառավարության վճռական և արդյունավետ կանխարգելման և համաճարակի դեմ պայքարի միջոցների մասին, ինչպես նաև աջակցություն հայտնեց Չինաստանի կառավարությանն ու համաճարակի դեմ պայքարողներին: Արտաքին գործերի նախարար Մնացականյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որ Հայաստանն ու Չինաստանը կանգնած են միասին:
Չինաստանում աշխատող հայազգի Սոֆյա Ավագյանը իր «Ֆեյսբուք»-ի էջում պատմում էր սեփական փորձի մասին: Համաճարակը կանխելու և վերահսկելու համար նա մի քանի օր դուրս չէր եկել տանից: Շաբաթ օրը, դուռը բացելով, նա մի անգլերեն նամակ և ուտելիքներ գտավ: Դա մի անծանոթ չինացու կողմից նրա առողջական վիճակին ուղղված նամակ էր, նա գրել էր «Նրանք նույնիսկ չէին թակում: Սա այն լռությունն է, որում չի կարող թաքնվել մարդկության աղաղակը, և սա մարդկության փրկությունն է: Ես հուզված եմ»: Նման միջոցներով հայ ժողովուրդը տարբեր ձևերով կարեկցանք և աջակցություն հայտնեց Չինաստանի դեսպանությանը Հայաստանում: Օրեր առաջ մեր հայ ընկեր Արամը, անձամբ գնեց 3000 բժշկական դիմակ, որոնք, դեսպանության միջոցով տեղափոխվեցին Չինաստանի համաճարակային տարածք: Միլենա Մուրադյանը, որը 5 տարի սովորել է Չինաստանում, իսկ 2017-ին վերադարձել էր, Չինաստանում կորոնավիրուսային թոքաբորբի նոր տիպի բռնկման մասին իմանալուց հետո մի քանի օր անընդմեջ մի քանի դեղատուն է վազել 2250 դիմակ (այդ թվում `100 դիմակ երեխաների համար) գնելու համար և ուղարկել դրանք Չինաստանի համաճարակային տարածք:
Չինաստանի և Հայաստանի ժողովրդների փոխադարձ աջակցությունն ու փոխօգնությունը, միմյանց հանդեպ խնամքի և փոխադարձ աջակցության ընկալումը երկու ժողովուրդների միջև բարեկամության վառ արտացոլումն են: Չկա անհաղթահարելի ձմեռ, և չկա գարուն, որը չի գալու: Ես համոզված եմ, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության և Չինաստանի կառավարության ուժեղ ղեկավարության ներքո, հենվելով Չինաստանի ինստիտուցիոնալ առավելությունների և նյութական ու գիտական ամուր հիմքերի վրա, միջազգային հանրության համախմբված ջանքերի միջոցով ինքնազսպող չին ժողովուրդը կկարողանա որքան հնարավոր է շուտ հաղթահարել համաճարակը և ծառայել աշխարհի հանրային առողջությանը` դրական ներդրում կատարելով:
Հայաստանի հանրապետությունում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլուն