Բաժիններ՝

Մեքենաների մեծ մասը ղազախները ձեռք են բերել վրացիներից ու ադրբեջանցիներից, բայց գրանցել են Հայաստանում. Ավտոներկրողներ

Ավտոներկրողները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության մոտ: Նրանք մի քանի պահանջներ են առաջ քաշել և սպասում են դրանց լուծմանը:

«Մենք անցած տարի մեքենաներ էինք ներկրել, դրանք մինչև տարեվերջ չէին բեռնաթափվել և հունվարի 31-ին մոտ 300 մեքենա դուրս է մնացել մեր շուկայից: Դրանք բոլորը Բագրատաշենի մաքսատանն են: Մի քանի գրություն ենք հղել ՀՀ կառավարությանը, վարչապետին, որպեսզի թույլ տան դեռևս անցած տարի ձեռք բերած ավտոմեքենաները բերել: Երեք շաբաթ է՝ պատասխանի ենք սպասում: Չենք ցանկանում այդ 300 մեքենաները թողնել Վրաստանի տարածքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Ղազախստանում ստեղծված իրավիճակին, Տիգրան Հովհաննիսյանի պնդմամբ՝ մեքենաների մեծ մասը ղազախները ձեռք են բերել վրացիներից ու ադրբեջանցիներից, ոչ թե հայերից:

«Փաստորեն, այն մեքենաները, որ գնել են այս տարածքից, 70 տոկոսը հայ քաղաքացիների բնակության հասցեներում է գրանցված, սակայն գնել են Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացիներից: Միայն 30 տոկոսն  է մեր հայ քաղաքացին վաճառել Ռուսաստանին, Ղազախստանին և ԵԱՏՄ այլ երկրներին: Այսօր այն վիճակն է, որ 100.000-ավոր մեքենաներ ԵԱՏՄ տարածքում են, իսկ գույքահարկը թողել են մեր քաղաքացիների վրա: Պետք է հաշվառումից հանեն ու տանեն իրենց երկիր»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս