Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նախաձեռնած քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներն ու փորձագիտական լայն շրջանակները։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայան, ծանոթացել օդանավակայանի աշխատանքի պայմաններին: Այս մասին Երևանի քաղաքապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին կարող է գլխավորել կատալոնական ակումբը:
168 Շաբաթվա անցուդարձ
Հունվարի 5-ինոստիկանության Բաղրամյանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բացել էին Բաղրամյան գյուղի տներից մեկի պատուհանը, մտել ներս ու գողություն արել։
«Այս տարի գրիպի առումով նվազում ունենք անցած տարվա համեմատ»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը պաշտոնապես նոր ակումբ ունի:
Մեկ օրում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 240 մարդ, ավելի քան 880 մարդ ժամանել է Հորդանանից:
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգն ուկրաինական ինքնաթիռը շփոթել է թևավոր հրթիռի հետ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով հանրության վրդովմունքը երեկվա դեպքերի հետ կապված, ստիպված եմ նորից անդրադառնալ դրան։ Անդրադառնում եմ, քանի որ չեմ ցանկանում խոսքերս մեկնաբանվեն այնպես, ինչպես ձեռնտու է ոմանց, նաև հարկ եմ համարում նշել, որ հանրային կերպով այլևս այս թեման փակ է ինձ համար:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է այսօր 168.am-ի տարածած տեղեկությանը, որ Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամբոջայում ՀՀ դեսպան նշանակելու մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ:
Էլ չեմ խոսում այն մասին՝ որքան անընդունելի է, երբ դա արվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ով անմիջական պատասխանատվություն ունի պայքարելու կարծրատիպերի դեմ ու խրախուսելու կանանց դերը որոշումների կայացման գործում։
«Փաստինֆո»- ի տեղեկություններով Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը «Մարտի 1»-ի քրեական գործով մի քանի անգամ հարցաքննվել է։ Ընդ որում՝ դեռեւս 2019 թվականի փետրվարի 6-ին Ներսիկ Նազարյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է կասկածի շուրջ, բայց անցած մեկ տարվա ընթացքում դատավարական կարգավիճակի փոփոխություն տեղի չի ունեցել եւ նրան մեղադրանք չի առաջադրվել։
Ձմռան համար անսովոր տաք եղանակային պայմանների պատճառով առաջիկայում բերքի խնդիր չի լինի. «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը հակադարձում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանին:
Ժամեր առաջ, դեռևս հունվարի 8-ին 168.am-ում հրապարակված «Երևանի քաղաքապետի հետ փոխկապակցված ընկերությունների հարկային ոդիսականը» նյութի առնչությամբ, իր ֆեյսբուքյան էջում հերքման տեքստ է հրապարակել Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է շաբաթ՝ հունվարի 11-ի երեկոյան հեռախոսազրույց ունենալ Իրանի նախագահի հետ:
ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ երթևեկության տեսանկյունից 2020 թվականը բեկումնային տարի է, և բալային համակարգը ՀՀ-ում պահանջված փոփոխություն էր, քանի որ տարեցտարի երթևեկության վիճակը վատանում էր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բալային համակարգին՝ նշելով, որ այն ունի թերություններ ամբողջ աշխարհում, բայց նրա կանխարգելիչ պոտենցիալը շատ մեծ է ու բարեփոխման կուլմինացիան չպետք է համարվի օրենքի ընդունումը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան խուզարկության վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նրա փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանը բողոքը կքննի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ։
168.am-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից:
«Դատարանը մերժել է քննել մեր բողոքը` պատճառաբանելով, որ այդ հարցի քննարկումն ընդհանրապես այս փուլում դատական վերահսկողության տիրույթից դուրս է: Բայց դատարանն այստեղ, մեր կարծիքով, դատական սխալ է թույլ տվել»,-ասաց Ամրամ Մակինյանը` հավելելով, որ իրենք արդեն իսկ Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել, քանի որ 2019թ. Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել, որ թեև դատարանները չեն քննում մեղադրանքի հիմնավորվածության հարցը, նրանք պարտավոր են անդրադառնալ մեղադրանքի օրինականության հարցին:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 125 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:
Երեկ «Իրատես» թերթը գրել էր, որ կառավարման համակարգում սպասվում է կադրային իրարանցում։ Ըստ թերթի, առաջիկայում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին և կզբաղեցնի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, քանի որ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է։ Իսկ Մհեր Գրիգորյանի փոխարեն փոխվարչապետի աթոռը կզբաղեցնի կա՛մ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, կա՛մ էլ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։
Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա: