Բաժիններ՝

Բաղրամյանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Հունվարի 5-ինոստիկանության Բաղրամյանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բացել էին Բաղրամյան գյուղի տներից մեկի պատուհանը, մտել ներս ու գողություն արել։ Բաժնի ծառայողները ժամերի ընթացքում բացահայտեցին հանցագործությունն ու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին հենց Բաղրամյան գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի։

Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս