Կարեն Սարուխանյանը ներողություն է խնդրում Սոֆյա Հովսեփյանից և նույնը պահանջում է նրանից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով հանրության վրդովմունքը երեկվա դեպքերի հետ կապված, ստիպված եմ նորից անդրադառնալ դրան։ Անդրադառնում եմ, քանի որ չեմ ցանկանում խոսքերս մեկնաբանվեն այնպես, ինչպես ձեռնտու է ոմանց, նաև հարկ եմ համարում նշել, որ հանրային կերպով այլևս այս թեման փակ է ինձ համար:

Եվ ուրեմն՝ գրառումս եղել է մեկնաբանության տեսքով՝ Աշոտ Սարգսյանի գրառման տակ, որտեղ Սոֆյա Հովսեփյանը հիշատակում է ինձ և մեղադրում Մարալիկի ԱԿ-ում ստեղծված իրավիճակում՝ քրեորեն պատժելի արարքի համար, որն իբր թե կատարել եմ իմ պաշտոնավարման ընթացքում։ Ես ներկայացրել եմ այն բոլոր փաստարկները, որոնք վերաբերել են Հովսեփյանի մեղադրանքներին, իսկ դրանք ապացուցման ենթակա են։

Մի շատ կարևոր փաստ եմ ուզում արձանագրել. իմ կատարած մեկնաբանության բուն էությանը շատ քչերը փորձեցին ծանոթանալ, իսկ տիկին Հովսեփյանը բնականաբար բուն էության հետ կապված ասելիք չունենալով՝ ամեն ինչ տարավ բարոյականության հարթություն, որի արդյունքում էլ ձևավորվեց միակողմանի վերլուծություն։ Իսկ թե ինչ հարթության մեջ է գտնվում նման անհիմն մեղադրանքներ հնչեցնելը` կարող եք վերլուծել ինքներդ:

Տիկին Հովսեփյանից պահանջում եմ իր մեղադրանքները հիմնավոր փաստերով ներկայացնել և պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած քննարկման։ Իսկ երկրորդ խորհրդիս մասով, եթե սխալ կերպ է ընկալվել նրա մոտ, ես հրապարակային ներողություն եմ խնդրում` ակնկալելով, որ տիկին Հովսեփյանը նույնպես կունենա այնքան ազնվություն, որ իր խոսքերը չապացուցելու դեպքում հետևի իմ օրինակին և հանրային ներողություն խնդրի ինձ անհիմն մեղադրելու համար»:

Հաշվի առնելով հանրության վրդովմունքը երեկվա դեպքերի հետ կապված, ստիպված եմ նորից անդրադառնալ դրան։ Անդրադառնում եմ, քանի…

Gepostet von Կարեն Սարուխանյան am Samstag, 11. Januar 2020

Տեսանյութեր

Լրահոս