Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի՝ աշխատավարձ ստանալու, բայց աշխատանքի չգնալու մասին
Ավստրիան ներկայացնող թենիսիստ Դոմինիկ Տիմը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջան:
«Դա դուք եք դրել՝ որպես վերնագիր: Արմեն Գրիգորյանն ասել է, որ նախորդ իշխանությունները, հեղափոխությունից սկսած, 3 ամիս չեն դիմանալու, հետո էլի 3 ամիս: Հիմա էլ հայտնվել են թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ամառ, թեժ ձմեռ ցիկլի մեջ»,- պնդեց վարչապետը՝ շեշտելով, որ ճիշտ չէ «հեղաշրջում» բառն օգտագործել, ավելի ճիշտ է «ռևանշ» բառն օգտագործել:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ պաշտպանյալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը, նա այլևս չի մեղադրվում սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու մեջ, փոխարենը նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, նույն ասուլիսում Ա.Բաբայանը մեղավոր ճանաչվեց այդ մեղադրանքում, հրապարակվեց դատարանի արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռը։
Հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Ի՞նչ ա նշանակում սորոսական, ով էդպես ա ասում, պետական դավաճան է». Փաշինյան
Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե վարչապետի հանձնարարականով ստեղծված անօթևանների հաշվառման հանձնաժողովն ավելի քան 3 ամիս նիստ չի գումարել, Փաշինյանը պատասխանեց, որ հանձնաժողովը նիստ գումարում է՝ ըստ անհրաժեշտության, բայց այս ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են ամեն օր: Հիմա տեղի է ունենում ինֆորմացիայի հավաքագրում և թվայնացում:
«Ես կիսում եմ Ձեր և «168 Ժամի» զարմանքն առ այն, թե ինչո՞ւ են այդ կոռումպացված պաշտոնյաներն այսօր ազատության մեջ». ՀՀ վարչապետ
Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ ռեպրեսիվ միջոցները շարունակվում են եւ նոր թափ առնում։ Պետական ամբողջ մեքենան, բոլոր օրինական և անօրինական միջոցներով, օգտագործվում է ՍԴ դատավորներից ազատվելու, Սահմանադրական Դատարանը իշխանություններին հպատակեցնելու ուղղությամբ։ Քննչական գործողություների կատարումը, զուգորդված Հ. Թովմասյանի իրավունքների խախտումներով, անհիմն խուզարկությունը, խուզարկության տեսանկարահանման արգելքը, ապագայում քրեական գործերի հիմք են դառնալու։
«Վերջերս լրատվական միջոցներից մեկում մի հոդված տպվեց (նկատի ունի 1in.am-ում հրապարակված այս տեքստը,- 168.am), որտեղ, ըստ էության, փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը ո՞ր կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը: Պաշտոնական հերքումներ նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից չեղավ: Ես կարծում եմ, որ այդ փաստի բերումով կարող ենք ֆիքսել՝ Սերժ Սարգսյանն ի՞նչ ժառանգություն է թողել, ի՞նչ է թողել սեղանին Ղարաբաղի հարցի վերաբերյալ»,- ընդգծեց Փաշինյանը և ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակները, որոնք ժառանգություն է թողել ՀՀ երրորդ նախագահը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ իրականացվող գործողություններին, ու, ինչպես շատերն են ասում, ՍԴ ներկա կազմից ազատվելու՝ իշխող ուժի ձեռնարկվող փորձերին, ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան մենք այսօր չունենք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ուղիղ չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք նպատակ ունեն ամեն գնով ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից և նրա նախագահից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպելիս և որոշ քննարկումներ անելիս, այնպես է ստացվում, որ որոշ հարցերում ինքն է դժգոհ, որոշ հարցերում՝ խմբակցությունը:
Հունվարի 24-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հանդիպում ունեցավ նորաստեղծ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմի հետ։
Ինչպես ինքն է խոստովանել վերջերս մի նեղ շրջապատում, Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցություների ժամանակ իր անհեթեթ պահվածքը սվաղելու համար երբեմն ստիպված է ինքն իրեն գժի տեղ դնել (մեջբերումս բառացի է):
168 Մամուլի տեսություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ճիշտ չէ օգտագործել «հեղաշրջում» բառը, դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «ռևանշ» բառը: Նա փորձեց հերքել, թե ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր խոսքում «հեղաշրջում» բառն է օգտագործել, սակայն, ինչպես հայտնի է՝ Ա. Գրիգորյանն ասել է՝ «հեղաշրջման փորձեր»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապան քաղաքում հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե իրենք պետական հեղաշրջման փորձ են կատարել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզկենտրոն Կապանում դիմավորել են կոչերով, որ նա ելույթ ունենա և հայտարարի, որ իր հայտարարությունները, թե Հայաստանն իրավապահ երկիր է, սուտ են:
Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:
«Երեկ էլ ինձ հրավիրել են Հատուկ քննչական մարմին, չգիտեմ՝ դրա մասին եղել է որևէ տեղեկատվություն: Շատ հետաքրքիր է հարցաքննության հետ կապված արձագանքները, ուրեմն ես իմ նկարը հրապարակում եմ քննիչի սենյակից, որտեղ ես ու քննիչը նստած ենք և ես հարցաքննվում եմ: Արձագանքելով ասում են, թե՝ արա, դե էսի թատրոն ա, թատրոն: Հիմա կարող եք բացատրել, թե ի՞նչն է թատրոն, վկային կանչել են, վկան գնացել է քննիչի սենյակ, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները, այստեղ թատրոնը որն է»,- շեշտեց նա:
Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, ով ինքն իրեն էր կրակել, կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը։
«Գուցե Փաշինյանը Գյումրի ասելով՝ միայն մեկ թաղամաս նկատի ունի: Մի հատ պետք է հարցնել՝ Գյումրի ասելով՝ ի՞նչ նկատի ունես, գուցե միայն մեկ թաղամաս նկատի ունի: Այս կարգի ստորությո՞ւն: Դու ինչո՞ւ եք քո արածը մեծացնում, նախկինների արածը փոքրացնում: Ո՞նց կարող է այս 20-30 տարվա ընթացքում Գյումրիում ընդամենը 1200 ընտանիքի հարց լուծված լինել: Նման բան գոյություն չունի»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու համար հունվարի 24-ին այցելել է Հատուկ քննչական ծառայություն:
Ուշագրավ է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն է վերագրում նաև ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներիը՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերը: Նա միաժամանակ նաև հայտարարում է, որ դա տեղի է ունեցել «աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունքում»: «Պետք է արձանագրել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լոբբիստական և դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև՝ աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունք է»,- ասում է նա:
ՊՆ-ին հարցրու ու քեզ կասեն,որ 2019-ին ՀՀ մատակարարված զենքի մի մասը ոչ միայն 80-ականների,այլ նույնիսկ 70-ականների է ու չեմ կարծում,թե այդտեղ աղետալի բան կա։
«Փաստ 57. ներդրել ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթը». Վարչապետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ:
Օրերս համացանցում հայտնվեցին հրապարակումներ այն մասին, թե իբր մի շարք հասարակական կազմակերպություններ (այդ թվում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը») փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ազատվել են հարկերից: Ու թեպետ «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am կայքը փաստարկված ներկայացրեց տեղեկության կեղծ լինելը, այդուհանդերձ այն շարունակվեց տիրաժավորվել տարբեր անձանց (օրինակ՝ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի) կողմից: