«Ասում են, թե՝ արա, դե էսի թատրոն ա, թատրոն». Վարչապետը՝ Քննչական կոմիտեից լուսանկար հրապարակելու մասին

Կապան քաղաքում այսօր հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ լրագրողների հարցերին անդրադառնալը, «Նոր Հայաստանի» մասին ներկայացրեց 100  փաստ:

Ըստ այդ փաստերից մեկի, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է հարցաքննության:

«Երեկ էլ ինձ հրավիրել են Հատուկ քննչական մարմին, չգիտեմ՝ դրա մասին եղել է որևէ տեղեկատվություն: Շատ հետաքրքիր է հարցաքննության հետ կապված արձագանքները, ուրեմն ես իմ նկարը հրապարակում եմ քննիչի սենյակից, որտեղ ես ու քննիչը նստած ենք և ես հարցաքննվում եմ: Արձագանքելով ասում են, թե՝ արա, դե էսի թատրոն ա, թատրոն: Հիմա կարող եք բացատրել, թե ի՞նչն է թատրոն, վկային կանչել են, վկան գնացել է քննիչի սենյակ, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները, այստեղ թատրոնը որն է»,- շեշտեց նա:

Ըստ վարչապետի ինքը կարող էր սելֆի անել Քննչականից, քանի որ նախկինում էլ, երբ վարչապետ չէր՝ սելֆի է արել:

Նա նաև ընդգծեց, որ այդ քայլին գնացել է, որպեսզի օրինակ լինի մյուսների համար, որոնք պետք է գնան ու հարցաքննվեն՝ իրենց վեր չդասելով որևէ մեկից

«Սա թատրոնի հարց չէ, սա արժեքի հարց է, ինչի՞ ձեր կարծիքով քննիչը չէր կարող գալ իմ սենյակ և իմ սենյակում անցկացներ հարցաքննությունը»,- շեշտեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս