«Կարո՞ղ է Իսկանդերները ոչ թե Սերժ Սարգսյանի օրոք են բերվել, այլ քո, բայց վրաներս խաբար չկա». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դու զենք-զինամթերքից ի՞նչ ես հասկանում, որ հայտարարում ես, թե փակվել է 80-ականների զենքերի էջը, որակելով այն ամոթալի։
Այդ էջի ընթացքում Ադրբեջանը պարտություն է կրել ապրիլյան պատերազմում։
Կարո՞ղ է Իսկանդերները ոչ թե Սերժ Սարգսյանի օրոք են բերվել, այլ քո, բայց վրաներս խաբար չկա։
ՊՆ-ին հարցրու ու քեզ կասեն, որ 2019-ին ՀՀ մատակարարված զենքի մի մասը ոչ միայն 80-ականների, այլ նույնիսկ 70-ականների է ու չեմ կարծում, թե այդտեղ աղետալի բան կա։
Եվ վերջում, երբ մի թեմայից խոսում ես,նորմալ ուսումնասիրի նոր խոսի, թե չէ խայսաթիդ համաձայն նորից հերքելու ես ասածներդ կամ ջնջելու ես գրառումներդ։
Հ.Գ. Լավ պրծանք, որ Շուշիի ազատագրումը քո անձի հետ չես կապել։ Կարո՞ղ է մի օր էլ էդ էջը ամոթալի համարես։
Հ.Հ.Գ. Մի բան էլ, 3 միլիոն «վարչապետներին» վերջապես ասա պետական հեղաշրջման փորձ եղե՞լ է, թե ոչ, որ իմանան ԱԱԾ-ն է ճիշտ, թե ԱԽՔ-ը»։
Դու զենք-զինամթերքից ի՞նչ ես հասկանում,որ հայտարարում ես,թե փակվել է 80-ականների զենքերի էջը,որակելով այն ամոթալի։Այդ…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Samstag, 25. Januar 2020