Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է ՀՀ քաղաքացիների, պետության համար. Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու կոչերով. tert.am
Tert.am. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզկենտրոն Կապանում դիմավորել են կոչերով, որ նա ելույթ ունենա և հայտարարի, որ իր հայտարարությունները, թե Հայաստանն իրավապահ երկիր է, սուտ են:
«Ելույթ ունեցիր, որ սուտ էիր ասում: Իրավապահ դաշտը հիմա էլ քո ղեկավարության օրոք գործում է կոռուպցիոն գործողություններով, արդարացնում հանցախմբեր, որոնք Հայաստանի քաղաքացիների սպանություններով են զբաղվում, իսկ Դուք արհամարհում եք քաղաքացիներին»,-հայտարարել է կապանցին՝ հավելելով, որ քաղաքացիներին արհամարհող վարչապետը տեղ չունի այս երկրում:
«Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար, պետության համար: Նման վարչապետը պետք է ազատի ժողովրդին ծառայող աշխատասենյակը: Ժողովրդին ծառայելու համար ժողովրդի կողքին կանգնած վարչապետ է պետք»,-նշել է քաղաքացին:
Gepostet von Andranik Gevorgyan am Freitag, 24. Januar 2020
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։