Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի համոզմամբ՝ այսօր համացանցը ողողված է ավագանու մանդատը վայր դնելու պատրաստակամություն հայտնած Հենրիկ Հարթենյանի մասին բացասական գրառումներով։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 27-ին ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երուսաղեմ այցելած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը
Գերմանիան շարունակում է աշխատել Իրանական միջուկային գործարքի շուրջը գործողությունների համատեղ համակարփակ ծրագրի պահպանման համար եւ կարծում է, որ դա լավագույն միջոցն է Թեհրանի կողմից ատոմային զենքի մշակում թույլ չտալու համար:
Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անլրջացրել է և հավասարեցրել խոզի բդի, հնդուհավի, զուգարանների, բլինչիկների և «ճտիկով» գրիչի մակարդակի։
Աֆղանստանի Ղազնիի նահանգում հունվարի 27-ին կործանված մարդատար ինքնաթիռը կարող էր պատկանել օտարերկրյա ավիաընկերության:
Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 40-ի:
Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (ALDE) քաղաքական խմբի ներկայացուցիչ բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին ՀՀ նախագահի հրամանագիրը տեղադրված է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում:
«Սա գործընթաց էլ չէ, պարզապես անձնական տիրույթում ինչ-որ փոխադարձ մտքերի դիսկուրս էլ չէ։ Այս ամենը ես չեմ մեկնաբանի, կմեկնաբանեմ միայն իրավական գործընթացները։ Առերևույթ պարզ է, թե ինչի մասին է խոսքը, քննադատում են մեկը մյուսին։ Միայն մեկ բան կարող եմ ասել, որ այս ամենը հասարակությանը չի հետաքրքրում, սա իրենց խնդիրը չէ։ Սա հանրային նշանակության խնդիր չի լուծում, անձնական նշանակության խնդիր կա այստեղ»,- շեշտեց նա։
Գրեթե 11 միլիոն բնակչություն ունեցող չինական Ուհան քաղաքը կարանտինի համար փակելու որոշումը շատ դժվարին էր, բայց անհրաժեշտ: Այդ մասին հունվարի 27-ին հայտարարել է Ուհանի քաղաքագլուխ Չժոու Սյանվանը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ողջունելի է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումն ու այսօրվա նիստի հրավիրման փաստը՝ կապված ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքի հետ։
Հունվարի 22-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց հանցավոր աշխարհի դեմ պայքարի մասին ՔՕ փոփոխությունները։ Մասնավորապես, «գողական հիերարխիայի կոչում» ունենալը («օրենքով գող», «քրեական հեղինակություն») կդատապարտվի 7-10 տարվա ազատազրկման։
Հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քիչ առաջ Ալեն ՍԻմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասնում եմ Երևան, ձեզ պատմելու շաատ բան ունեմ»:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մոտ 3 ժամ տևած արտահերթ նիստում ավագանու անդամները հորդորել են իրենց գործընկեր Հենրիկ Հարթենյանին վայր դնել մանդատը: Երեկ նա ֆեյսբուքյան իր էջի պատմություն (story) բաժնում հրապարակել էր Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքյան էջի նկարը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբ-նա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Հունվարի 27-ին Ariana Afghan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռն աղետի է ենթարկվել Աֆղանստանի արեւելքի Ղազնի նահանգում:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 25-ին Կապանում անցկացրած ասուլիսը ֆիասկոյի տպավորություն էր թողել: Ըստ նրա՝ վարչապետը ջանացել էր Երևանից հեռու կազմակերպել ասուլիսը, որ քիչ լրագրողներ ներկա լինեին, բայց դա նրան չէր հաջողվել:
Դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն կորել է Մեքսիկայում: Այդ մասին Instagram-ում հայտնել է հասարակայնության հետ կապերի հարցերով նրա տնօրեն Յան Տրունցեւը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանին հորդորել է վայր դնել ավագանու անդամի մանդատը: Այս մասին խմբակցության այսօրվա հրատապ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը:
Ազգային ժողովը հունվարի 21-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որն ավելի հայտնի է՝ որպես «գաղտնալսումների մասին օրենք»։ Այս փոփոխություններով ՀՀ ոստիկանությանն իրավունք է տրվում օպերատիվ-հետախուզական աշխատանքների շրջանակում գաղտնալսում կատարել՝ առանց դրա համար հատուկ թույլտվություն ստանալու։
Հունվարի 26-ին` Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սբ. Աստվածածին եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
2019 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ Նախագահը, չնայած տարբեր քաղաքական ուժերի և մասնագիտական շրջանակների կոչերին, այնուամենայնիվ ստորագրեց, դրանով զարկ տալով Սահմանադրական դատարանի շուրջ լարվածության հերթական շրջափուլին:
4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Ստեփանծմինդայից (Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջան) 36 կիլոմետր հեռավորության վրա:
Աֆղանական ավիաուղիների ինքնաթիռը հունվարի 27-ին կործանվել Է1 Ղազնիի նահանգում:
Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ, կուրսանտներ, ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ Հայոց բանակի կազմավորման օրն այն տոնն է, որի առիթով պիտի շնորհավորենք համայն հայությանը: Բանակն է այն հիմնաքարը, որի վրա կառուցված է մեր պետությունը՝ աշխարհասփյուռ հայության հայրենիքը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արսեն Բաբայանի գործով երբևէ կայացվելիք որևէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ ապօրինի, քաղաքական հետապնդման դրսևորում, շանս չունի «կենդանի» մնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
168 Լրահոս:
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց: