![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2019/04/erkrasharj.jpg)
4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Ստեփանծմինդայից (Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջան) 36 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով գիշերվա ժամը 1-ին:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հյուսիսային Օսիայի հետ Վրաստանի սահմանին 10 կիլոմետր խորության վրա:
Տուժածների ու ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի տարածվել, հաղորդել է Sputnik-ը: