Բաժիններ՝

Նախնական տվյալներով՝ 83 մարդ է եղել Աֆղանստանում կործանված ինքնաթիռում

Հունվարի 27-ին Ariana Afghan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռն աղետի է ենթարկվել Աֆղանստանի արեւելքի Ղազնի նահանգում: Այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակչելով տարածաշրջանի նահանգապետի ներկայացուցչին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ արդեն կործանման վայր է ուղեւորվել արագ արձագանքման խումբը: Իր հերթին Tolo News հեռուստաալիքը նշել է, որ ինքնաթիռն ընկել է «Թալիբան» շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 83 մարդ: Հանրանավը, ըստ նախնական տեղեկատվության, Հերաթ քաղաքից ուղեւորվել էր Քաբուլ: Մինչդեռ, ինպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Afghan Airlines-ն ինքը հերքել է Ղազնիում ինքնաթիռի կործանման վերաբերյալ տեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031