Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 40-ի
Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 40-ի: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 39 զոհվածի եւ 1607 տուժածի մասին: Փրկարարները երկուշաբթի առավոտյան Էլյազիգ քաղաքում փլատակներից դուրս են բերել երկու զոհվածի մարմին, եւս մեկը դեռեւս գտնվում են փլվածքների տակ, որոնք հավաքումը շարունակվում է: 6,8 մագնիտուդով երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում, տեղի է ունեցել հունվարի 24-ի երեկոյան: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Թուրքիայի Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Ղազիանթեփ, Շանլիուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոքաթ, Չորում եւ Քայսերի նահանգներում, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: