ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Էդգար Խուրշուդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
ՊՍԺ-ն և «Բարսելոնան» շարունակում են բանակցությունները բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադառնալու վերաբերյալ:
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել մարզման ընթացքում:
Առնվազն չորս մարդ է տուժել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում տեղի ունեցող պայթյունների հետեւանքով:
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերի ոսկե և արծաթե մեդալակիրների Ռոբերտ Պետրոսյանն ու Գևորգ Մանուկյանը պարգևներ ստացան Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիից:
Վեդիում ծննդաբերելու պահին մահացած 29-ամյա ծննդկանի ու նրա երեխային մահվան դեպքին մինչ այս պահն Առողջապահության նախարարությունը հրապարակային որևէ արձագանք չի տվել:
Համահայկական ամառային 7-րդ խաղերի մեկնարկին ընդառաջ ՀԱԽ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է խաղերի մրցավարների հետ:
Օգոստոսի 4-ին, ժամը 14.35-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Միկրոշրջան թաղամասի բնակիչ 26-ամյա և 23-ամյա եղբայրներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը, բեկանեց խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։
«Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր բոլոր թագավորներին մասին պետք է օպերաներ լինեն, որովհետև թագավորների հետ կապված յուրաքանչյուր գաղափար, դա պետության գաղափար է, քանի որ նրանք պետականության խորհրդանիշեր են։ Ցավոք, ես նայում էի, որ մենք մեր ոչ բոլոր թագավորների անուններով փողոցներ ունենք ու պարտադիր չէ, որ նրանց անուններով փողոցներ, արձաններ լինեն միայն Երևանում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով օպերայի բեմադրության գաղափարը։
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի ՆԱՏՕ-ի երկրների վիճակի վրա, ընդսմին միայն կբարձրացնի այս հարթակի նշանակությունը եվրոպական երկրների փոխգործակցության համար:
Oգոստոսի 5-ին, ժամը 10:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ հավանական դին գտնվում է աղբով բարձված ավտոմեքենայում. դուրս բերելու համար փրկարարական աշխատանքների անհրաժեշտություն չկա:
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 87 կգ քաշային Արթուր Շահինյանը դարձել է ոսկե մեդալակիր:
Վրաստանի արեւմուտքում կառուցվող Խաշուրի-Զեստաֆոնի երկաթուղու մոտավորապես 60 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով ապահովել իրենց աշխատանքի անվտանգությունը եւ ժամանակին արձակուրդ ու աշխատավարձ տրամադրել:
Արցախի Հանրապետությունում Համահայկական 7-րդ ամառային խաղերի կայացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 2-ից 8-ը մասնակիցների և բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը ապահովելու համար առողջապահության նախարարի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում եւ Օհայոյում հրաձգությունների հետ կապված միջադեպերից հետո հանրապետականներին եւ դեմոկրատներին կոչ է արել ընդունել օրենք, որը պատհանջում է կենսագրական տվյալների ստուգում զենք գնելիս:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշումը, կարգավիճակ, որն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածում:
Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետություն ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել իր որդու` Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանի հետ և գրառում կատարել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել է, որ Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:
Հուլիսի 31-ին փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդության քննարկումը տեղի է ունենալու սույն թվականի օգոստոսի 2-ին, ժամը 16։00-ին, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածին քաղաքի նստավայրում։
Գերմանիան նախապատրաստվել է իրադարձությունների ցանկացած զարգացման Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի շուրջ, ուղղումներ է մտցրել տասնյակ օրենքների մեջ այն դեպքում, եթե գործարքի հասնել չհաջողվի:
Ֆորումի ավարտին մասնակիցները կազմեցին և ընդունեցին հռչակագիր։ Մասնավորապես՝ երիտասարդները անթույլատրելի համարեցին Հայաստանի և Արցախի միջև հակասությունյունների սերմանումը, պոպուլիզմի դրսևորումները, անհանդուրժողականությունը, խոսքի ազատության նկատմամբ ամոթալի ոտնձգությունները, հայկական ավանդական արժեհամակարգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապազգային արշավը։
«Եթե զրպարտչական բնույթ է կրում, որտե՞ղ են իր պաշտոնական թվերը և որտե՞ղ են իմ տված թվերը: Մարզպետը չի տիրապետում իրավիճակին: Եթե իմ տնտեսության 50 անասուն հայտնվեց այդ հիվանդությամբ, որոնց ես սպանդի ենթարկեցի, որտե՞ղ են իրենց տվյալները»:
Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը գրանցվել է 871 դեպք, որից 593-ը՝ արտակարգ:
Oգոստոսի 5-ին, ժամը 11:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում այրվում է հնձած ցորենի արտ:
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: