Բաժիններ՝

ՊՍԺ-ն պատրաստ է վարձակալական հիմունքներով Նեյմարին բաց թողնել «Բարսելոնա»

ՊՍԺ-ն և «Բարսելոնան» շարունակում են բանակցությունները բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադառնալու վերաբերյալ:

Ինչպես հայտնի է դարձել Daily Mail-ին, փարիզեցիները պատրաստ են բաց թողնել Նեյին «Բարսելոնա» վարձակալությամբ մինչև մրցաշրջանի ավարտը, որին պետք է հաջորդի լիարժեք տրանսֆեր դեպի կատալոնական ակումբ:

Այս որոշումը ՊՍԺ-ի ղեկավարությունը կայացրել է ֆուտբոլիստի հետ զրույցից հետո, ով հստակ հասկացրել է, որ չի ցանկանում մնալ Փարիզում: Ֆրանսիայի չեմպիոնները նույնպես նրան չեն դիտարկում՝ որպես թիմի խաղացողի, քանի որ ներկայիս վերաբերմունքով նա թիմի համար կդառնա ավելորդ բեռ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս