Արցախի բժշկական հաստատություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով

Արցախի Հանրապետությունում Համահայկական 7-րդ ամառային խաղերի կայացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 2-ից 8-ը մասնակիցների և բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը ապահովելու համար առողջապահության նախարարի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով:

Արցախի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախօրեին համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետների կողմից մասնակիցների կեցության վայրերում իրականացվել է սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրություն՝ սահմանվել է սանիտարահիգենիկ հսկողություն:

Օգոստոսի 4-ին և 5-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունների ու հյուրերի ժամանման օրերին շտապ օգնության բրիգադաների կողմից իրականացվել է հերթապահություն՝ Դադիվանք-Գետավան-Խաչենի կամուրջ տեղանքներում և Քաշաթաղ-Շուշի ավտոմայրուղիների վրա: Օգոստոսի 8-ին նույն մայրուղիներով կիրականացվի հյուրերի ճանապարհում:

«Սիրելի հայրենակիցներ և հանրապետության հյուրեր նշված օրերին բուժսպասարկման հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել Առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն՝ 30-03 կարճ հեռախոսահամարին և բուժսպասարկման համար Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան՝ 1-03 շուրջօրյա հեռախոսահամարին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս