Բաժիններ՝

Երևանի համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա և 4400 աղբաման

Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա:

Համայնքային հիմնարկը ներկայումս արդեն 10 միավոր տեխնիկա ունի, և ամեն օր վաղ առավոտից աշխատակիցները դուրս են գալիս փողոց՝ մաքրելու աղբը:  Այս պահին տեխնիկայի և աշխատակիցների համալրումը շարունակվում է:

Աղբը Երևանի փողոցներից ու բակերից հեռացնելու համար համայնքը առնվազն 40 մասնագիտացված մեքենայի կարիք ունի:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանընշել է, որ այժմ մի շարք վարչական շրջաններում աղբահանության խնդիր կա, որովհետև այնտեղ «Սանիթեք» ընկերության աղբատար մեքենա գրեթե չի մտնում:

«Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` մայրաքաղաքում պետք է տեղադրված լիներ 16 հազար աղբաման, իսկ այսօր Երևանում տեղադրված է ընդամենը 4 հազար աղբաման, որոնց մեծ մասը շարքից դուրս է եկել:

Համայնքը կունենա նաև սեփական աղբամաններ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Երևանում է` շուրջ 400 հատ: Դրանց թիվն առաջիկա ամիսներին կբազմապատկվի՝ հասնելով 4400-ի:

https://www.facebook.com/watch/?v=520095055399532

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս