«Թուրքի արտադրանքն են ուտելու, երևում է՝ թուրքի լոլիկը շատ են սիրում: Թանկացումներ, բնականաբար, կլինեն: Ես ասում էի՝ չէին հավատում, որ կարտոֆիլի գինը չի նվազելու. այսօր կարտոֆիլի ցանքատարածությունները պակասել են, բանջարեղենի մասին էլ չեմ խոսում. քանի տարի է՝ պակաս է»:
Համահայկական խաղերին ընդառաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք կազմակերպելու նպատակն է ուղերձ հղել հայությանը, անդրադարձ կատարել մի քանի կարևոր հարցերի:
Անգլիայի Սուպերգավաթի համար «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:1, 11 մետրանոցներով՝ 4:5) պարտվելուց հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է խաղի մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050 թվականը զարգացման ռազմավարական նպատակները։
«Պահանջում եմ, որ Արսեն Թորոսյանը շարունակի պաշտոնավարել և կատարել իր այն գործառույթները, ինչի համար ինքը եկել է այդ պաշտոնին: Կա՛մ ինքը պիտի գործն անի նորմալ, կա՛մ գնալու է բանտ. ես իր համար դեպի տուն ճանապարհ չեմ կանխատեսում: Չմտածեն, թե ուղղակի հեշտ՝ պաշտոնը թողնելով, կպրծնեն այն հանցագործություններից, որոնք իրենք արել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նեյրովիրաբույժ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը:
Oգոստոսի 5-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցի թիվ 21 շենքի բակում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանությունում օգոստոսի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների ղեկավարներ:
Օգոստոսի 4-ին Ախուրյան խոշորացված համայնքի Ախուրյան, Արեւիկ եւ Կառնուտ բնակավայրերում ժամը 15:30-ի հատվածում տեղացած կարկուտը զգալի վնասներ է տվել հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներին, մեծամասամբ վնասվել են կարտոֆիլի ցանկատարացություններն ու մրգատու ծառերը:
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերն անցկացվելու են ամենաբարձր մակարդակով:
«Հիմա Նիկոլը, եթե խելք ունենա, պետք է հրաժարական տա, բայց քանի որ ինքը հրաժարական չի տա, ես ասել եմ՝ ինչ ցանես, այն էլ կհնձես. այն համաժողովրդական ալիքը, որն իրեն բերել է իշխանության, իրեն հեռացնելու է իշխանությունից»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 5-ին, ժամը 16:16-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Կոնյակի գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս հետաքրքրված չէ «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերով:
Դավթաշեն վարչական շրջանում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը շարունակում է նոր աղբամանների տեղադրման գործընթացը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ օգոստոսի 5-ին դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 1016 քրեական գործ:
Կյանքի 82-րդ տարում վախճանվեց ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը՝ մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանի թոռը:
Ուղիղ միացում Ստեփանակերտի «Վերածնունդ» հրապարակից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմում մի շարք վերանշանակումներ է արել։ Վարչապետի որոշմամբ՝ Կարեն Մուխսյանը վերանշանակել է վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
«Մենք գիտենք, որ իրանահայ համայնքը, հատկապես՝ վերջին տասնամյակում, թվաքանակի առումով զգալիորեն պակասել է, խոսքը վերաբերում է դեպի Արևմուտք և ԱՄՆ ելքին։ Մասամբ գալիս են նաև Հայաստան, այս դեպքում գոնե համալրում են մեր երկրի բնակչության շարքերը»։
ՀՀ Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն
«Կարծում եմ՝ վստահ չի, որ կհաղթի, այն կետերը, որոնք բարձրաձայնում եմ, որ կան ինչ-որ մութ անկյուններ երկուստեք բանակցությունների ընթացքում, մտահոգություն է քաղաքապետարանին, որ նա չի հաղթի»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։
«Հանրապետությունում համաճարակաբանական ամենախայտառակ վիճակը Երևան քաղաքում է. ոչ միայն աղբահանության խնդիր է, այլև ընդհանրապես քաղաքը կեղտոտ է, քաղաքում բացակայում է կանաչապատումը, ջրի բացակայության պատճառով ունենում ենք հրդեհներ, այս ամենն ազդում է մեր օդի աղտոտվածության վրա»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի ավագանու նախկին անդամ, փորձագետ Մարինա Խաչատրյանը:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է թիմի նպատակների մասին այս մրցաշրջանում:
Օգոստոսի երկուսին Մեծամորում կայացել է Street Workout պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը, որին ներկա են եղել Կոնվերս Բանկի, Հայաստանում Street Workout ֆեդերացիայի ներկայացուցիչներ, Մեծամորի համայնքապետարանի, Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալրդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, տարածելով ստահոդ հաղորդումներ, նպաստում են երկրի ներսում լարված իրադրության ստեղծմանը:
Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ով Արցախում է գտնվում Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկի շրջանակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։
Խնդրի հետ կապված գրավոր հարցում ուղարկեցինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, թե ո՞րն է եղել ուսանողներին մերժելու պատճառը, նախարարությունում տեղյակ եղե՞լ են, որ այդ համալսարանում գնահատականների այլ համակարգ է գործում: Ի՞նչ է սպասվում այս ուսանողներին, արդյոք որոշումը վերանայվելո՞ւ է, թե՞ ոչ: