Գերմանիան ավելի քան 50 օրենք է փոխել առանց գործարքի Brexit-ին նախապատրաստվելու համար
Գերմանիան նախապատրաստվել է իրադարձությունների ցանկացած զարգացման Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի շուրջ, ուղղումներ է մտցրել տասնյակ օրենքների մեջ այն դեպքում, եթե գործարքի հասնել չհաջողվի: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Ադեբարը՝ ելույթ ունենալով օգոստոսի 5-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում։
«Եթե ես ճիշտ եմ հիշում, վերջին ամիսներին մենք ավելի քան 50 օրենք ենք փոխել, որպեսզի նախապատրաստվենք Brexit-ի շուրջ գործարքի բացակայությամբ սցենարին»,-ասել է նա: «Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, նույնիսկ նրանց, որոնք մենք չենք ցանկանում»,-հավելել է ԱԳ նախարարության ներկայացուցիչը: «Մենք դեռեւս ցանկանում ենք, որ այդ գործընթացը լինի կանոնակարգված լինի»,- իր կողմից հայտարարել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: