Բաժիններ՝

Պայթյուններ Աչինսկի զինապահեստում

Առնվազն չորս մարդ է տուժել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում տեղի ունեցող պայթյունների հետեւանքով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Աղետների բժշկության կենտրոնի տարածաշրջանային բաժանմունքում:

«Տուժել է չորս մարդ, որոնք գտնվում էին զորամասի տարածքում: Նրանք այրվածքներ են ստացել»,-ասել է աղբյուրը: Ավելի վաղ ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգում հայտնել են, որ Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 13:00-ին Կենտրոնական ռազմական օկրուգի նյուտատեխնիկական ապահովման կենտրոնի պահեստներից մեկի տարածքում, որը գտնվում է Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանում, տեղի է ունեցել հրետանային զինամթերքի վառոդալիցքերի պահեստի բռնկում:

Ընդհանուր առմամբ այնտեղ գտնվում է 125 եւ 152 միլիմետր տրամաչափի մոտավորապես 40 հազար հրետանային արկ:

Պահեստի անձնակազմը տարհանված է: Արտակարգ պատահարի էպիկենտրոնից 20 կիլոմետր շառավղով կատարվում է բնակավայրերի բնակչության տարհանում: Ինչպես հայտնել են տեղի վարչակազմում, Աչինսկի բնակիչների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս