Բաժիններ՝

Մեսսին վնասվածք է ստացել

Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել մարզման ընթացքում: Կապտանռնագույնների մամուլի ծառայությունը հայտնում է, որ արգենտինացին վնասվածքի պատճառով ստիպված է եղել վաղաժամ ավարտել օգոստոսի 5-ի մարզումը:

Ակումբի բժշկական շտաբը 32-ամյա ֆուտբոլիստի մոտ ձկնամկանի վնասվածք է ախտորոշել։ Արգենտինացի հարձակվողի վերականգնման հստակ ժամկետները դեռ չեն նշվում, բայց հստակ է, որ նա թիմի հետ չի մեկնի ԱՄՆ և բաց կթողնի «Նապոլիի» ընկերական երկու հանդիպումները:

Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշում էր կայացրել Մեսսիին երեք ամսով հեռացնել միջազգային հանդիպումներից: Այսպիսով, նա բաց կթողնի Չիլիի, Մեքսիկայի և Գերմանիայի հետ ընկերական հանդիպումները, ինչպես նաև Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս