Բաժիններ՝

Հրաձգության միջադեպերից հետո Թրամփն ամերիկյան ԶԼՄ-ներին մեղադրել է ատելություն բորբոքելու մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալրդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, տարածելով ստահոդ հաղորդումներ, նպաստում են երկրի ներսում լարված իրադրության ստեղծմանը: Այս կարծիքը Սպիտակ տան ղեկավարն օգոստոսի 5-ին հայտնել էիր Twitter-ում:

«ԶԼՄ-ների վրա մեծ պատասխանատվություն է ընկած մեր երկրի (քաղաքացիների) կյանքի ու անվտանգության համար: Ստահոդ նորությունները երկար տարիների ընթացքում զգալի չափով նպաստել են ատելության ու ցասման բորբոքմանը: Նորությունների լուսաբանումը պետք է լինի ազնիվ, օբյեկտիվ եւ անկողմնակալ, այլապես խնդիրները միայն կսրվեն»,-գրել է Թրամփը:

Վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը ԶԼՄ-ներին քննադատության է ենթարկել այն բանից հետո, երբ մի շարք լիբերալ հրատարակություններ Թրամփին մեղադրել են այն բանում, որ լատինամերիկացի ներգաղթյալների հասցեին նրա արած քննադատական արտահայտությունները «հրաձգություն հրահրեցին» Էլ Պասոյում (Տեխասի նահանգ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031