«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի բոլոր այն անդամները, ովքեր էդ տարիքային շեմի մեջ են մտնում, ստանան գարդասիլ». Մարինա Խաչատրյան
«Պահանջում եմ, որ Արսեն Թորոսյանը շարունակի պաշտոնավարել և կատարել իր այն գործառույթները, ինչի համար ինքը եկել է այդ պաշտոնին: Կա՛մ ինքը պիտի գործն անի նորմալ, կա՛մ գնալու է բանտ. ես իր համար դեպի տուն ճանապարհ չեմ կանխատեսում: Չմտածեն, թե ուղղակի հեշտ՝ պաշտոնը թողնելով, կպրծնեն այն հանցագործություններից, որոնք իրենք արել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նեյրովիրաբույժ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը:
Անդրադառնալով գարդասիլ պատվաստանյութի մասին իր բարձրաձայնած վտանգներին՝ Մ.Խաչատրյանը տեղեկացրեց, որ այդ պատվաստանյութի համար նախարարությունը 2017 թվականին շահել է դրամաշնորհ, որի համար ստացել է շուրջ 294 հազար դոլար.
«Փաստաթղթերը կան, արդեն նախարարությունը չկարողացավ թաքցնել, ներկայացրին: Գրանտի համար պահանջվում էր 15 հազար հոգու ներարկում. մի քանի օր առաջ Ա. Թորոսյանը հայտարարեց, որ արդեն 15 հազար հոգու ներարկել են:
Ես պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի բոլոր այն անդամները, ովքեր էդ տարիքային շեմի մեջ են մտնում, ենթարկվեն Արսեն Թորթոյանի հրամանին և ստանան գարդասիլ:
Փաստորեն, կարող ենք իրենց շնորհավորել, իրենք իրենց գրանտի գումարը կերան մեր քաղաքացիների անհեռատեսության պատճառով, անուշ լինի»:
Զարուհի Դիլանյան