Բաժիններ՝

«Մենք պետք է շարունակենք մեր ակումբի հաջողության հիանալի դարաշրջանը». Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է թիմի նպատակների մասին այս մրցաշրջանում:

«Մենք կանգնած ենք մեծ մարտահրավերի առջև: Մենք պետք է շարունակենք մեր ակումբի հաջողության հիանալի դարաշրջանը: Մենք ցանկանում ենք այս մրցաշրջանում նվաճել բոլոր գավաթները: Եվ այդ պատճառով մենք մեր թիմն էլ ավելի ուժեղացրինք:

Այժմ այն դարձել է նույնիսկ ավելի արտառոց, ավելի հզոր: Այս թիմը մեծ ներուժ ունի: Մենք գնել ենք Գրիզմանին, դե Յոնգին, Նետոյին, ունենք երիտասարդներ, որոնք կարող են մեզ ավելի ուժեղ դարձնել: Եվ մեր թիմը գլխավորում է Լեո Մեսսին` ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը:

Մենք աշխարհում գլխավոր և ամենահաջողակ մարզական ապրանքանիշն ենք: «Բարսելոնան» ժամանակակից ակումբ է, որը հավատարիմ է իր ավանդույթներին և արժեքներին»,- ասել է Բարտոմեուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս