Բաժիններ՝

Սևանում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Oգոստոսի 5-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցի թիվ 21 շենքի բակում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել «ՎԱԶ-21011» ավտոմեքենայի վրայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031