Բաժիններ՝

«Մեր մակարդակն այսօր ավելի կարևոր էր, քան հաղթանակը». Կլոպ

Անգլիայի Սուպերգավաթի համար «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:1, 11 մետրանոցներով՝ 4:5) պարտվելուց հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է խաղի մասին:

«Մենք շատ լավ խաղացինք հանդիպման երկրորդ կեսին: Մենք և մրցակիցը պատրաստվել ենք նոր մրցաշրջանին նույն կերպ: Խաղից հետո ես խոսեցի Քևին դե Բրյունեի հետ, և մենք եկանք այն եզրակացության, որ մեզանից ոչ մեկը հստակ չգիտի, թե պատրաստավածության որ մակարդակում ենք հիմա մենք:

Ոչ-ոքին ամենաքիչն է, ինչին այսօր մենք արժանի էինք: Արդյունքը որոշվեց վերջին պահի սեյվից հետո:

Ես այսօր չեմ կարող տխրել: Մեր մակարդակն այսօր շատ ավելի կարևոր էր, քան հաղթանակը: Մենք գիտենք, որ մենք դեռ այստեղ ենք, և, որ կարող ենք ճիշտ ֆուտբոլ խաղալ:

Մենք կարող էինք ավելի լավ տրամադրվել առաջին խաղակեսում, բայց մենք դեռ գոլ խփելու հնարավորություն ունեինք: Հանդիպման երկրորդ կեսում մենք մի քանի բան փոխեցինք:

Մենք ցանկանում էինք հաղթել, բայց, ի վերջո, մենք մի փոքր հաջողություն չունեցանք: Շնորհավորում ենք «Մանչեսթեր Սիթիին»»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս