Անելու ենք առավելագույնը Իտալիայի դեմ խաղում պատվով հանդես գալու համար. Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020 որակավորման փուլի Իտալիայի հետ խաղից առաջ հանդիպեց լրագրողների հետ:
Լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում Մխիթարյանը խոսեց իտալական ակումբ տեղափոխության մասին՝ շեշտելով որ վերջին օրն է իմացել տեղափոխության մասին: «Ամեն ինչ տեղի ունեցավ վերջին պահին: Ինձ ասել են խաղից հետո: Զանգ ստացել եմ գործակալիցս, ով ասեց, որ պետք մեկնեմ Հռոմ և բուժզննում անցնեմ: Կարծում եմ շատ լավ հնարավորություն է ինձ համար, քանի որ «Արսենալ»-ում քիչ հանդիպումներ էի անցկացնում»,-ասաց Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանը համեմատեց Իտալիայի հավաքականին, որը կար 2012 թվականին, և որը կա հիմա. «Փոփոխությունները նախորդ խաղերի համեմատ շատ են: Փոխվել է կազմը, փոխվել է մարզիչը, փոխել է խաղային փիլիսոփայությունը: Նախոդ հավաքականը նման չէ այս թիմին, այս թիմ սիրում է գնդակով խաղալ: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել խաղ վերահսկելու համար, անելու ենք առավելագույնը պատվով հանդես գալու համար: «Արսենալ»-ում քիչ ժամանակ էի ստանում, բայց մարզվել եմ 100 տոկոսով»,-շեշտեց նա:
Մխիթարյանի կարծիքով՝ Իտալիան խմբի ամենաբարդ թիմն է: Հայաստանի ընտրանին փորձելու է պայքարել երկրորդ տեղի համար:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրանակն փուլի հերթական տուրում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարադաշտում Հայաստանի ընտրանին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:
Մրցաշարային աղյուսակում այժմ առաջատարը Իտալիան է, որն ունի 12 միավոր: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է 9 միավորով, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-րդ տեղում է: