![](/banners/BeFunky-design.jpg)
ԶԼՄ-ները նշել են ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուներին
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/986907.jpg)
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (ՄՓՀԱՊԿ) գործադիր քարտուղար Լասինա Զերբոն եւ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կոռնել Ֆերուցեն հավակնում են կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Սեպտեմբերի 4-ին Զերբոն իր գլխավորած կազմակերպության աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ինքը դարձել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածու, հայտնել է աղբյուրը, որը ներկա է եղել միջոցառմանը: Ֆերուցեն, ինչպես գրում է գործակալությունը, այժմ զբաղեցնում է կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը եւ «հավակնում է այն բանին, որ դառնա» դրա լիիրավ ղեկավարը:
Այսպիսով, կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուները դեռեւս երեքն են: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում է նաեւ Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Գրոսին:
ՄԱԳԱՏԷ-ի նոր գլխավոր տնօրենը պետք է իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ լինի հաջորդ տարվա հունվարի 1-ից ոչ ուշ, այդ պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը կավարտվի սեպտեմբերի 5-ին:
Հուլիսի վերջին Յուկիա Ամանոն, որը ՄԱԳԱՏԷ-ն գլխավորում էր 2009 թվականից, վախճանվել է կյանքի 73-րդ տարում: Կառավարիչների խորհուրդը գործակալության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Կոռնել Ֆերուցեին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: