Բաժիններ՝

Բրիտանացիների երրորդ մասը հանդես է գալիս Brexit-ից առաջ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու օգտին

Բրիտանացիների միայն երրորդ մասն է պաշտպանում ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) առաջ վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումը: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 4-ին հայտնել է The Times թերթը, վկայում են YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները։

Նրա տվյալների համաձայն, Մեծ Բրիտանիայի բնակիչների միայն 35 տոկոսն է արտահայտվել երկրում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու օգտին, այդ նախաձեռնությանը դեմ է հարցման մասնակիցների 46 տոկոսը: Հարցվածների եւս 19 տոկոսը չի կարողացել վստահ պատասխան տալ հարցին: Ընդ որում՝ ընտրությունների անցկացման կողմնակիցները հիմնականում երիտասարդներն են, իսկ հակառակորդները՝ 65-ից բարձր տարիքի անձինք:

Հարցման ընթացքում սոցիոլոգները նաեւ պարզել են, թե բրիտանացիներն ինչպես կքվեարկեին վաղաժամկետ ընտրությունների դեպքում: Արդյունքները ցույց են տվել, որ Միացյալ Թագավորության բնակիչների մոտավորապես 35 տոկոսը կաջակցեր թորիներին, իսկ 25 տոկոսն իր ձայնը կտար լեյբորիստների օգտին: Ի պաշտպանություն լիբերալ-դեմոկրատների կարտահայտվեր մասնակիցների 16 տոկոսը: Brexit կուսակցությունը եւ «Կանաչների» կուսակցությունը կստանային ձայների 13 տոկոսը եւ 8 տոկոսը՝ համապատասխանաբար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս