«Կարծում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ, քան հիմա». Դե Յոնգ
Երկուշաբթի օրը Ֆրենկ դե Յոնգը ստացավ մրցանակը «Այաքսի» հետ հիանալի մրցաշրջան անցկացնելու համար և ճանաչվեց տարվա հոլանդացի ֆուտբոլիստ:
Միջոցառմանը ժամանելուն պես, ֆուտբոլիստին հարցրել են «Բարսելոնայի» կազմում իր ելույթների մասին:
«Ես նոր եմ թիմում, ես մեկնարկային կազմում խաղացի Լա Լիգայում կայացած առաջին երեք խաղերի ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք բազմաթիվ խաղացողներ մեկ դիրքում: Բայց ես կարծում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ, քան հիմա»:
«Ես պետք է աճեմ բոլոր դիրքերում, որ ես խաղում եմ»,- ավելացրել է նա: «Ես ուրախ եմ, որ խաղում եմ, և ես պարզապես ուզում եմ համոզվել, որ ես պահում եմ իմ տեղը լավագույնների ցանկում»:
Ինչ վերաբերում է գոլերին և փոխանցումներին, նա ասում է. «Մարդիկ կարծում են, որ ամենակարևորը գոլեր խփելը և փոխանցումներ կատարելն է, բայց ֆուտբոլն այնքան էլ պարզ չէ»:
Դե Յոնգը Բարսելոնայում արդեն իրեն հարազատ է զգում:
«Մենք գտանք լավ բնակարան և ամեն ինչ շատ լավ է»:
Սիրարփի Աղաբաբյան