Մոսկվայում նոյեմբերի վերջից կես միլիոն մարդ են տարհանել «ականապատումների» պատճառով
«Ականապատումների» ալիքը նոյեմբերի 28-ից ի վեր վերաբերել է Մոսկվայի ավելի քան 3,6 հազար օբյեկտի: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
«Անանուն հաղորդումների ստուգման համար ընդհանուր առմամբ տարահնվել է շուրջ 490 հազար մարդ»,- դեկտեմբերի 18-ին ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա տեղեկատվության՝ դեկտեմբերի 17-ին անանուններն «ականապատել» էին Գերագույն դատարանը, ավելի քան 20 շրջանային դատարան, մետրոյի կայարաններ, օդանավակայաններ: Տարհանվածների ընդհանուր թիվը մոտեցել է 40 հազարի:
Դեկտեմբերի 16-ին ռումբերի մասին անանուն հաղորդումների պատճառով ստուգել են գրեթե 200 հիմնարկություն, որոնց թվում է «Ֆեդերացիա» աշտարակը Մոսկվա Սիթիում Իբր դրված պայթուցիկ սարքերի վերաբերյալ հաղորդումներն ստացվել են էլեկտրոնային փոստով: Ոչ մի դեպքում սպառնալիքները չեն հաստատվել: «Ականապատումների» առավելակետը բաժին է ընկնում դեկտեմբերի 10-ին, երբ Մոսկվայում տարհանվել է ավելի քան 120 հազար մարդ շուրջ 400 օբյեկտների տարածքից: