«Ռեալի» երկու հիմնական ֆուտբոլիստներ բաց կթողնեն Կլասիկոն, «Բարսելոնան» ևս կորուստ ունի
«Ռեալը» հրապարակել է այն խաղացողների ցուցակը, որոնք կկարողանան մասնակցել Լա Լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղին:
Վնասվածքների պատճառով խաղը բաց կթողնեն պաշտպան Մարսելոն և կիսապաշտպաններ Էդեն Ազարը և Խամես Ռոդրիգեսը:
Խաղացողների ամբողջական ցուցակը հետևյալն է.
Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Ալֆոնս Արեոլա, Դիեգո Ալթուբե:
Պաշտպաններ․Դանիել Կարվախալ, Էդեր Միլիտաո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո Ֆերնանդես, Ֆերլան Մենդի:
Կիսապաշտպաններ․ Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Ֆեդերիկե Վալվերդե, Իսկո, Գարեթ Բեյլ:
Հարձակվողներ․ Քարիմ Բենզեմա, Լուկա Յովիչ, Վինիսիուս Ջունիոր, Ռոդրիգո Գոես:
«Բարսելոնայի» կազմում առանձնահատուկ անակնկալներ չկան: Ալբան և Սեմեդուն հաջողությամբ վերականգնվել են, ինչը նրանց թույլ է տալիս չմտածել պաշտպանության մասին: MSG-ն նույնպես կատարյալ վիճակում է, ինչպես և նրանք, ովքեր պատրաստ են իրենց դեբյուտը նշել Կլասիկոյում՝ Ֆաթին և Պերեսը: Կիսապաշտպանական գծի համար նորից բռնկվելու է իսկական պայքար. հայտացուցակում տեղ են գտել ինչպես Բուսկետսը, այնպես էլ դե Յոնգը, Ռակիտիչը, Վիդալը և Ալենյան:
«Բարսելոնայի» կազմում բացակելու է Արթուրը, ով չի ապաքինվել վնասվածքից, ինչպես նաև Ուսման Դեմբելեն։
Հիշեցնենք, որ Կլասիկոն տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։
Սիրարփի Աղաբաբյան