
«Լավ կլինի՝ պարոն Զուրաբյանը դրա վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ տա, նոր պարզ կլինի, թե ինչ էր ինքն ուզում ասել». Վլադիմիր Կարապետյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ ուշագրավ հայտարարություններ էր արել՝ մասնավորապես նշելով. «…Պետք է ասեմ, որ մինչև հիմա հայկական կողմը բովանդակային քննարկումների մեջ, նկատի ունեմ՝ Փաշինյանի օրոք, թավշյա հեղափոխությունից հետո, չի մտել և դրա համար ունեցել է նաև որոշակի հիմքեր: Այդ հիմքերը կապված են այն հանգամանքի հետ, որ բանակցությունների այն ձևաչափը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, իր հագով չէ: Ինքը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ»:
168.am-ը հարցը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ծրագրե՞լ է նման անցում, փորձեց պարզել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից:
Վերջինս եղավ հակիրճ. «Ավելի լավ կլինի՝ պարոն Զուրաբյանը դրա վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ տա, նոր պարզ կլինի, թե ինչ էր ինքն ուզում ասել, ինչ շեշտադրմամբ»: