Բաժիններ՝

«Խնդրում եմ «Ռեալին» դուրս չգալ մարզադաշտ»․ իսպանացի քաղաքական գործիչ

Իսպանացի քաղաքական գործիչ Խուան Կառլոս Ժիրաուտան հորդորել է «Ռեալին»՝  դուրս չգալ մարզադաշտ Լա Լիգայի հերթական տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում՝ Կատալոնիայում ներկայիս իրավիճակի պատճառով:

«Անջատողականները հստակ ծրագրում են օգտագործել Կլասիկոն՝ իրենց անջատողական ուղերձը միլիոնավոր ֆուտբոլասերներին ուղարկելու համար:

«Դեմոկրատական ​​ցունամին» (Կատալոնիայի անկախության կողմնակիցների արմատական ​​շարժումը) կատակ չէ: Նրանք վտանգավոր են և կփորձեն այս խաղի միջոցով հեռարձակել իրենց քարոզչությունը:

Մեզանից շատերը գտնվում են արտաքսման մեջ (Ժիրաուտան ծնվել է Բարսելոնայում), մենք ստիպված եղանք լքել Կատալոնիան:

Ես խոնարհաբար խնդրում եմ «Ռեալին» չգնալ Կլասիկոյին՝ նույնիսկ, եթե դա արժենա նրանց համար երեք միավոր»,- ասել է Ժիրաուտան:

Կլասիկոյի կազմակերպիչները դեռ չեն կարող երաշխավորել խաղի անվտանգությունը. «Ռեալը» և «Բարսելոնան» դեռ չեն ստացել պաշտոնական հաստատումներ անվտանգության ծառայություններից, որ ոչինչ չի խանգարի հանդիպման բնականոն ընթացքին՝ չնայած Կլասիկոն արդեն այսօր է: Մադրիդցիներն անհանգստացած են ստեղծված իրավիճակով, հատկապես այն իրավիճակով, որը նախորդելու է խաղի մեկնարկին:

Երկու ակումբներն էլ մշտական ​​կապի մեջ են իրավապահների ներկայացուցիչների հետ, բայց դեռևս  լուծում չի գտնվել այն խնդրին, որը հանգեցրել է Կլասիկոյի՝ հոկտեմբերից դեկտեմբեր տեղափոխվելուն: Տեղի են ունենում նաև տարբեր հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը փորձում են գտնել օպտիմալ լուծում, ինչը թույլ կտա Կլասիկոյի անցկացումը պահել բարձր մակարդակի վրա:

Խաղի անվտանգ անցկացման հիմնական խոչընդոտը քաղաքական և դատական ​​դեպքերն են, որոնք սպորտից հեռու են, բայց սոցիալական մեծ ազդեցություն ունեն։ Օրինակ՝ իսպանական գաղտնի ծառայություններն ունեին փաստաթղթեր, որոնք նշում էին, որ Կլասիկոյի ժամանակ տրիբունաներում նրանք պատրաստվում էին կախել դրոշը, որը պահանջում էր երկխոսություն կենտրոնական իշխանության հետ։

«Ռեալը» շարունակում է հավատարիմ մնալ իր նախնական ծրագրին, ըստ որի՝ թիմը կանգ կառնի «Կամպ Նոուի»  հարևանությամբ գտնվող հյուրանոցում (մարզադաշտից 800 մետր հեռավորության վրա), բայց ակումբը որոշել է ոչ թե գիշերել Բարսելոնայում, այլ՝ ժամանել այնտեղ խաղի օրը՝ ճաշից քիչ առաջ: Օդանավակայանից մեկնումն իրականացվելու է անմիջապես թռիչքուղուց, և ոչ թե տերմինալի միջով, ինչպես սովորաբար լինում է մադրիդյան թիմի դեպքում:

Հիշեցնենք, որ Կլասիկոն տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս