Բաժիններ՝

Մերկելը դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 18-ին, ելույթ ունենալով Բունդեսթագում, հայտարարել է, որ Բեռլինում դեմ են ԱՄՆ-ի արտատարածքային պատժամիջոցներին եւ մտադիր են «վճռականորեն քննարկել» «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ Վաշինգտոնի ձեռնառկած միջոցների հարցը։

«Մենք արտատարածքային պատժամիջոցներին դեմ ենք ոչ միայն երեկվա որոշման ժամանակվանից, մենք նույն խնդիրն ունենք նաեւ Իրանի նկատմամբ: Ես նաեւ այլ հնարավորություն չեմ տեսնում, բացի բանակցություններ վարելուց, բայց բանակցությունները պետք է վարել վճռականորեն, մենք չենք ընդունում այդ պրակտիկան, այդ արտատարածքային պատժամիջոցները ազդեցություն են գործում, տեսնենք՝ ինչպես կընթանան գործերը «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ»,-ասել է Մերկելը:

ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 17-ին քվեարկել է 738 մլրդ դոլարի չափով պաշտպանական բյուջեի օգտին, որում միջոցներ են ներառված տարբեր բնագավառներում «Ռուսաստանին հակազդելու» համար, ինչպես նաեւ պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ եւ ռազմական օգնություն Ուկրաինային: Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրանը: Նա արդեն հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ ստորագրել փաստաթուղթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս