
Իսպանացի երգիչ և դերասան Պաչի Անդիոնը զոհվել է ավտովթարից

Իսպանացի դերասան եւ երգերի հեղինակ-կատարող Պաչի Անդիոնը զոհվել է ավտովթարից: Այդ մասին հայտնել է Efe գործակալությունը: Ճշտվում է, որ վթարը տեղի է ունեցել Սորիայի նահանգում (Կաստիլիայի եւ Լեոնի ինքնավար մարզ) դեկտեմբերի 18-ի առավոտյան:
Երգիչը 72 տարեկան էր, վերջերս նա նշել է իր երաժշտական կարիերայի 50-ամյակը: «Դիմանկարներ» առաջին ձայնասկավառակը նա թողարկել է 1969 թվականին, վերջինն՝ այս տարվա նոյեմբերին: Բացի դրանից, Անդիոնը նկարահանվել է մեկ տասնյակից ավելի ֆիմերում, դրանցից մի քանիսի համար գրել է երաժշտություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: