
«Վերջին 2 տարվա մեջ որևէ տեղական փոխադրող չստեղծվեց, կադրեր չկրթվեցին»

Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔԱԿ-ի նախատեսվող EASA-ի անվտանգության աուդիտի անցկացման պահով ես օպտիմիստ չեմ, մեղմ ասած։ Վերջին 2 տարվա մեջ որևէ տեղական փոխադրող չստեղծվեց, կադրեր չկրթվեցին, ինչը ցույց է տալիս որ ցանկություն չկա։ ՔԱԿ-ի կադրերի ուսուցման ծախսերի պահով զարմանում եմ` չէ՞ որ կան անհրաժեշտ արտաբյուջետային գումարներ`որն ապահովում է Հայաերոնավիգացիան, իրենց սպասարկման դիմաց վճարվող գումարներից տարեկան մեծ հասույթ է գալիս…
Կարծում եմ ղեկավարության մոտ ավիացիան մեծապես թերագնահատված է։ Չիկագոյի Կոնվենցիայի 83bis հոդվածով անվտանգության վերահսկման գործառույթները կպատվիրակվեն Վրաստանի Ավիացիայի Վարչությանը և վերջնական կփակեն ՔԱԿ-ը, թե չէ ազգային փոխադրող, անվտանգության բարձիկ, անկախ պետություն, սեփական օդային տարածք, ֆլան ֆստան…»:
https://www.facebook.com/navik.khachatryan/posts/2490478497745105