Հայաստանի վարչապետը գտնվում է Լոս Անջելես քաղաքում. Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում մասնակցել է իր հրավիրած հանրահավաքին և հանդես եկել ելույթով։
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը գտնում է, որ Իրանը պատասխանատվություն է կրում Սաուդյան Արաբիայի օբյեկտներին հասցված հարվածների համար, եւ նշել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի եւ եվրոպական դաշնակիցների հետ աշխատել Թեհրանի գործողություններին պատասխանելու նպատակով:
«Խնդիր կունենանք, որովհետև հունվարից այդ վարկի ծախսը ներառվելու է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, այսինքն՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն կլինի: Մենք բարձրաձայնել ենք ատոմակայանի վարկի ճակատագրի հարցը, կոմիտեն առարկություններ չուներ»,- նշեց Միքայել Մելքումյանը:
Հայաստանի տնտեսության զարգացման ներկայի տեմպերը վկայում են տնտեսական թռիչքի հնարավորության մասին: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած հանրահավաքի ընթացքում:
«Ի հեճուկս այն հանգամանքին, որ նախորդ նիստին իմ գործըներները՝ տարբեր խմբակցություններից, պնդում էին, որ հրապարակայնացվի այն տնտեսվարողների, առնվազն խոշորների անունները, որոնց պետք է վերադարձվի այս գումարները, դա տեղի չունեցավ և դա քողարկվում է անընդատ գաղտնիության տակ»:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով»։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա» վերտառությամբ հրապարակում է արել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։
«Վայոց ձորի մարզպետի լիազորությունները պետք է կասեցնեին գոնե մինչև քննության ավարտը։ Մենք վստահ ենք, որ նա էլ է այնտեղ եղել։ Ասում է՝ ես ապացույց ունեմ, որ այնտեղ չեմ եղել, մեր բակի տեսախցիկները ֆիքսել են, թե չէ մենք չգիտենք, որ կարող ես հետ ու առաջ անել, ջնջել այդ տեսանյութերը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած հանրահավաքի ընթացքում անդրադարձել է հայրենադարձության գաղափարին:
SOS Mediterranee եւ «Բժիշկներ առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությունների Ocean Viking նավն ստացել է Իտալիայի իշխանությունների թույլտվությունն ափ իջեցնելու 182 միգրանտների, որոնց փրկել են Միջերկրական ծովի ջրերում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել երջանկահիշատակ Տ․Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին և հիշատակի միջոցառումներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, որից հետո նախագահ Սարգսյանը հանդես է եկել հիշատակի խոսքով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի մի խումբ ներկայացուցիչների:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունը զինամթերքով բեռնված 10 զրահամեքենա է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահմանին գտնվող Աքչակալե շրջան:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ։
Հաշվի առնելով այդ ամենը և ի տարբերություն այն մարդկանց ու սպաներին, որոնք մոռացել են, որ ծառայության ժամանակ պետք է ծառայել առանց քաղաքական բաժանումների, ես Եռաբլուր այցելած երիտասարադներին պատահական հանդիպել եմ Եռաբլուրում, նախկինում չեմ հանդիպել որևէ անգամ, որևէ այլ ակցիայի նրանց հետ չեմ մասնակցել:
Պարզվել է, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։
ՀՀ ազգային ժողովում շարունակվում են կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող են երկու երկրների միջեւ առեւտրի համաձայնագիր կնքելու պայմանավորվածության մասին հայտարարել մինչեւ 2020 թվականի հուլիսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այցը մեկնարկել է Լոս Անջելես քաղաքից։
Թեհրանը կոչ է անում Պարսից ծոցի բոլոր երկրներին մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը:
Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսված ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Առնվազն երեսուն մարդ է տուժել Ճապոնիայի Օկինավա եւ Կյուսյու հարավային երկու կղզիներում, որոնց բաժին է ընկել «Տապա» թայֆունի, որն այս տարի թվով 17-րդն է, հիմնական հարվածը:
Իրանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Ժան Իվ լը Դրիանը բանակցություններ են վարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում:
2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պահանջել է հետաքննություն անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած զրույցում նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն եւ իր որդուն վերաբերող հայտարարությունների շուրջ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան»:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Երևանի համար 174, 134 և 181 հիմնական դպրոցների տնօրեններն ազտավել են աշխատանքից:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: