
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կավարտի չորրորդ և վեցերորդ տեղերի միջև». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ և Sky Sports-ի փորձագետ Ժոզե Մոուրինիոն կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հեռանկարների վերաբերյալ իր մտքերով:
«Կողքից ես կարծում եմ, որ նրանք կավարտեն չորրորդ և վեցերորդ հորիզոնականների միջև: Չեմ կարծում, որ նրանք ի վիճակի են պայքարել թոփ-2-ի համար:
Սակայն նրանց համար լավ ձեռքբերում կլինի լավագույն քառյակում ավարտելը և Չեմպիոնների լիգա վերադառնալը»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը