
Իրանի որոշ դպրոցներում սկսել են ադրբեջաներեն դասավանդել

Իրանի Արևելյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգի մի շարք միջնակարգ դպրոցներում սկսել են ադրբեջաներեն դասավանդել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Արևելյան Ադրբեջանի նահանգի կրթության և ուսուցման վարչության տնօրեն Ջաֆար Փաշային հայտնել է, որ դպրոցներում ադրբեջաներեն դասավանդվելու է շաբաթական երկու անգամ:
Իսկ Արդաբիլի նահանգի Իսլամական խորհրդի նախագահ Յաղուբ Հաշեմին նշել է, որ Արդաբիլում նույնպես պետք է ուշադրություն դարձնել ադրբեջաներենի դասավանդմանը: