Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն. ՀՔԾ. «Փաստինֆո»
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից որևէ մեկով որպես մեղադրյալ ներգրավված չեն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՔԾ լրատվական բաժնից։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Սերժ Սարգսյանը և նրա փեսան՝ Միքայել Մինասյանը ներգրավված են որպես մեղադրյալ. «Սերժ Սարգսյանը, փեսան՝ Միքայել Մինասյանը, մյուս եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որոնք որպես մեղադրյալ են անցնում։Քրեական գործեր են հարուցվել, ընթացքի մեջ են։ Հեսա կհասկանանք՝ ով, ինչ, որտեղ»,-նշել էր վարչապետը։
«Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը մեզ մոտ քննվող գործերով մեղադրյալ չեն։ Մեր գործերով միայն Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանն է որպես մեղադրյալ անցնում»,- ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման հայտնել են ՀՔԾ-ից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: