Հայաստանյան բուհերում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության առարկաների դասավանդումը ոչ թե հանվելու է, այլ կրելու է հայեցողական բնույթ: Այս մասին խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնից ազատել է իր վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ես։ Դա շատ բարդ է, որովհետև ես մշտական ճնշման տակ եմ գտնվում։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են ու գնահատում այն աշխատանքը, որը ես կատարում եմ։ Ես դա տեսնում եմ մարդկանց հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թվականի պետական բյուջետային հատկացումների հայտը:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքները համարել է պետական հեղաշրջման փորձ, որը նախաձեռնել են իր վերընտրվելուց դժգոհ աջ ուժերը։
ԵԺԿ-ն հորդորում է Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում»։
Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է ծառայողական քննություն:
Օրեր առաջ պարզ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսին տված գաղտնի հանձնարարականով կրկնակի բարձրացել են նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը թեև աշխատավարձերի բարձրացումը ճիշտ է համարում, բայց համաձայն չէ գաղտնի ընթացակարգի հետ:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Երևանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 և Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-172-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։
«Դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է իրացվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ՝անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի դիմումին՝ վաղաժամ ազատ արձակվելու վերաբերյալ:
«Ես օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»,- հայտարարեց Արա Բաբլոյանը:
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր վայր եմ դնում Երևան քաղաքի ավագանու մանդատս։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը, ինչ որ կերպ ձեզ օգնելու, աջակցելու, ձեր խնդիրները բարձրաձայնելու համար։
«Տեսական մակարդակում որևէ մեկը չի բանավիճում՝ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձը պետք է գնահատվի ըստ արժանվույն, բայց ամբողջ խնդիրը համադրելիությունն է։ Փաստորեն ուսուցիչները, որոնք երկրի հիմքն են, ստանում են 100 հազար դրամին մոտ աշխատավարձ, իսկ թոշակառուն էլ, եթե չեմ սխալվում, 40-45 հազար դրամ»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել դաշինքի անդամներին՝ ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը եւ ընդգծել է, որ դաշինքը կշարունակի ավելացնել այդ երկրին ցուցաբերվող օգնության ծավալը։
Երեկվանից Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի ամբողջ աշխատակազմը գործադուլ է հայտարարել: «Աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 30 տոկոս բարձրացում։ Նրանց միջին աշխատավարձը 300.000-400.000 դրամ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։
Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ աշ Շամրին ԱՄՆ-ի իր պաշտոնակից Մարկ Էսփերի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Սիրիայից հեռացող ամերիկյան ուժերը Իրաքի տարածքից դուրս կբերվեն չորս շաբաթվա ընթացքում:
Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, ընդսմին դաշինքը վաղաժամ է համարում ՌԴ-ի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները գնահատելը:
«Ես գիտեմ, որ հոգեկան խնդիրներ ունեցել է Նաիրի Հունանյանի մայրը, որը մի քանի տարի առաջ մահացավ անհայտ պայմաններում, թե հայտնի՝ չգիտեմ, բայց նման խնդիրներ ունեցել է: Հոգեկան խնդիրներ ունեցել է նրա մորեղբայրը, որը մեկուսարանում անհայտ պայմաններում կախվեց: Հոգեկան խնդիրներ Նաիրի Հունանյանը և իր խմբի անդամները չէին կարող չունենալ, որովհետև հոգեկան խեղումներով մարդկանց են միշտ օգտագործում նման հանցագործությունների մղելու համար»:
Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը, ժամը 01.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Վարդաշենի 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում սպանություն է եղել:
«Դե, նա այն աստիճան նագլի մարդ է, որ համարձակվում է վաղաժամկետ ազատման մասին դիմում գրել: Ի դեպ, ինքը միակը չէ. այդ գործով մեկն էլ էր դիմել ամիսներ առաջ, մերժվել է (որովհետև այդ գործով որպես տուժողի իրավահաջորդ՝ կանչել են, իմ կարծիքն էլ են հարցրել, ես, իհարկե, այն ժամանակ էլ եմ դեմ եղել, այս տականքի վերաբերյալ միանշանակ դեմ եմ, ինքն անբարոյական քայլ է անում)»:
82 տարեկանում կյանքից հեռացավ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիր և գիտական ղեկավար Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ցնցված է Էսեքսի ողբերգական միջադեպից, որտեղ միգրանտների 39 դի է հայտնաբերվել, եւ ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Նաիրի Զարյան-Արմեն Տիգրանյան խաչմերուկում լարված իրավիճակ է: Նաիրի Զարյան 108 հասցեում բնակվող մի քանի քաղաքացիներ պնդում են, որ իրենց պատկանող տարածքում բազմաբնակարան շենքի շինարարություն է իրականացվում.
Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Շահումյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
Թուրքիան ներկա փուլում Սիրիայում նոր գործողության անհրաժեշտություն չի տեսնում սիրիական կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ համաձայնության ձեռքբերման կապակցությամբ:
Վիեննան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար:
«Իմ խորին համոզմամբ, Հոկտեմբերի 27-ն այն հրեշավոր, ահաբեկչական գործողությունն էր, որը, ըստ էության, կասեցրեց Հայաստանի ամբողջ հեռանկարը, և այդ կասեցումը տևեց 20 տարի: Հոկտեմբերի 27-ով էր պայմանավորված, որ Հայաստանում տարիներ շարունակ ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում հայ ժողովուրդը հնարավորություն ունեցավ ձևավորել լեգիտիմ իշխանություն՝ հանձինս Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի համատեղ քաղաքական որոշման: