Այսօր հրապարակվեց Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյան Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխության, ինչպես նաև նախաքննական մարմնի՝ կալանքը 2 ամսով երկարացնելու հարցով վճիռը:
Անգլիայի Էսեքսի կոմսությունում 39 դի է հայտնաբերվել բեռնատարում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է «Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարթա Մենսոյանին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 23-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում:
Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին Հրայր Թովմասյանի հետ կապված գործով հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն, ուր նա ստացել էր կասկածյալի կարգավիճակ:
Հոնկոնգի իշխանություններն իրականացրել են Օրենսդիր խորհրդից արտահանձնման մասին օրինագծի հետկանչի պաշտոնական ընթացակարգը, որն այստեղ զանգվածայտին բողոքների պատճառ է դարձել ամառվա սկզբից:
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի (խորհրդարանի) Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ, որը գլխավորում է Ուզբեկստանի պատվիրակությունը Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը։
«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում մի գրառում էր կատարել, որը վերաբերում էր ԱՄՆ օրենսդիր մարմնում հայկական գործիչների մասնակցությամբ տապալված լսումներին:
ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում իրեն որպես կասկածյալ ներգրավելուն, ասել է, որ գործի շրջանակներում երեկ հարցաքննվել է։
Թեհրանը ողջունում է Սիրիայի իրադրության կայունացման վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի որոշումները:
Գերմանիայում մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև: Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Հերնե քաղաքում նախօրեի երեկոյան շուրջ վեց տասնյակ քրդեր և թուրքեր փողոցային մարտի են բռնվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծկռտուքը դադարեցրել են` արցունքաբեր գազ կիրառելով:
Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Ինտերպոլիտեխ» միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 22-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը:
«Ես ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի՝ հարմար չէ, որ ՍԴ նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի նախագահի լիազորությունները վայր դրեցի, որն իմ իրավունքն է և որևէ օրենքով էլ նախատեսված չէ դրա ընթացակարգը։ Դա իմ իրավունքն է, կարող էի ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել լիազորություններս», – ասել է Գագիկ Հարությունյանը։
Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար հանրակցության տարածքում առնվազն երեք մարդ է անհետ կորել, եւս 20 հազար բնակիչներ առանց լույսի են մնացել ցիկլոնի պատճառով, որն իր հետ բերել է հորդառատ անձրեւներ:
Ջրային կոմիտեի նախագահը պնդում է՝ Սևանից 20 օր ջրառ չի իրականացվել, պատգամավորը հակադարձում է՝ սուտ է:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանn այսօրվա ասուլիսում անդրադառնում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման անհրաժեշտությանը և հարցին, թե ինչ է անում նոր իշխանությունը՝ գործի ամբողջական ու մինչև վերջ բացահայտման համար:
Վարչապետի գաղտնի որոշումից պարզ դարձավ, որ նախարարներն ու փոխնախարարները ստանում են լրացուցիչ աշխատավարձ։ Այս պատմության ամենավտանգավոր պահը, իհարկե, գաղտնին է։ Նոր իշխանության թափանցիկության միֆը մեկ վայրկյանում հօդս ցնդեց։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։
Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը ԵՎՐՈ Մ-17 2020-ի որակավորման խմբային փուլում, որը մեկնարկեց Շոտլանդիայում։
Ես դրանից ընդամենը 4-5 օր առաջ իշխանության բոլոր մարմիններին՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ, մի քանի նախարարներ եւ այլն, բոլորին տվել էի այն կոնցեպցիան, որ առաջարկում էին բարեփոխումները։ Եվ մեծ մասը, կարծես թե, ոգեւորություն ունեին, նաեւ իմ հանդիպումների ժամանակ, ու չէին առարկում, որ կարելի է այս ճանապարհով գնալ։ Ու հանկարծ այդ ֆոնի վրա, կիրակի օրը ես լսում եմ, թե վաղը դատարանները շրջափակում ենք։ Զարմացա։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդարանը քվեարկեց կողմ. Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց
Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են C-400 հակաօդային պաշտպանության համակարգի լրացուցիչ մատակարարումները:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարագացնի առանց Բրյուսելի հետ գործարքի ԵՄ-ից դուրս գալու նախապատրաստումը եւ ժամանակավորապես կասեցնում է երկրի խորհրդարանի կողմից Brexit-ի վերաբերյալ օրինագծի քննարկումը:
«Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվելու մասին տեղեկությանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ,
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ իրավական առումով Հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանն իրավունք ունի դիմելու վաղաժամ ազատ արձակվելու համար և ընդհանուր առմամբ այդ իրավունքը բոլորն ունեն:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից. բավական է»:
«Սևանա լճում կան գործընթացներ, որոնք կարող են անդառնալի կորուստների բերել»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի մեկնարկային միջոցառում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով Տոկիո ժամանած բազմաթիվ հյուրերի, այդ թվում՝ թագավորական ընտանիքների, պետությունների ու կառավարությունների ղեկավարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել են կայսեր գահակալության առիթով կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: