ԱՄՆ-ը, որը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցներն էր, լքել է նրանց, թողնելով սահմանին, ստիպելով կռվել թուրքերի դեմ:
«Իշխանության մեջ տեղյա՞կ են իրենց նախագծերից»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Մանե Թանդիլյանը:
«Էլի մենք գործ ունենք պարոն Բագրատյանի սիրած դրվագային լուծումների հետ»:
Թևան Պողոսյանը՝ ներքաղաքական իրավիճակի եւ Արցախյան բանակցային գործընթացի հնարավոր զարգացումների մասին:
Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայարած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի (YPG) դուրսբերումը Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» գործողության գոտուց:
Տասը և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնելու մասին օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարվել է փոփոխություն: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրա հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց փոփոխված նախագիծը:
ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի համար նոր չափանիշներ սահմանող նախագիծն անցավ գրավոր առաջարկների փուլ:
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենտալն անհանգստություն է հայտնել Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններիէ «քստմնելի դավաճանություն»։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ նման ցուցմունքի պարագայում այդ ի՞նչ փաստական տվյալի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը կարող էր որոշել, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ելքագրվել Սահմանադրական դատարանից միայն մարտի 5-ին, այսինքն՝ երեք օր հետո, այլ ոչ թե մարտի 2-ին, ինչպես պնդում է Առուշան Հակոբյանը, և ինչպես արձանագրված է Ազգային ժողովում:
«Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա ցավալի պատմություն է, որ պետք է պատմել մինչև վերջ՝ բոլոր մանրամասներով»։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո հաստատել է, որ վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հարց կդնի, եթե Եվրամիությունը Brexit-ի եռամսյա հեետաձգում տրամադրի երկրին:
ԱԺ-ում շարունակվում են հերթական քառօրյա նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններում կան բազմաթիվ «բաց տեղեր»: Այս պնդմամբ, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Կոնգրեսում հանդես է եկել Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
«Փաստ» օրաթերթի այսօրվա համարում «Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ հոկտեմբերի 8-ին՝ Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որին մասնակցել են նաև Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 17:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամեն անգամ, երբ Թրամփը հեռախոսազրույց է ունենում մեկ այլ պետության ղեկավարի հետ, կարող ենք աղետալի արդյունք ակնկալել։ Թրամփը չի գիտակցում իր որոշումների հետևանքները Միացյալ Նահանգների և աշխարհի վրա: Նա իր գլխավոր օգնականներից պատշաճ տեղեկություններ չի խնդրում և չի հետևում նրանց խորհուրդներին:
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 22-ին, ժամը 15:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 120 շենքի բնակարաններից մեկից տարօրինակ հոտ է զգացվում, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպե՞ս է վերաբերվում իշխող թիմը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագծին:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Նահապետյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։
«Իրավունք» թերթը գրում է. «Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը, «Իրավունքին» հասած տեղեկություններով, օրերս հարցաքննվել է նույն միջադեպի պատճառով պաշտոնին հրաժեշտ տված, Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը այն պաշտոնյաններից է, որը տարիներ շարունակ աշխատանքային տարաձայնություններ է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ու մշտապես տարբեր հարցերի շուրջ բախումներ են եղել իր եւ Թովմասյանի միջեւ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամենակարեւոր նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց քվեարկությանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ մաքսանենգությանը դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետք է նշանակվել Արթուր Ավալյանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 8-ին տհաճ միջադեպ է գրանցվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ ճակատագիր ունեցան ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերը, որոնց մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա մայիսի 8-ին` իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ hատուկ քննչական ծառայութունը որպես կասկածյալ երեկ հարցաքննել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Նա իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքով՝ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ առաջիկա հունիսին Սերժ Թանկյանը կրկին համերգով հանդես կգա Հայաստանում: Հիշենք, որ Սերժ Թանկյանի System of a Down ռոք խումբն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ 2015-ի ապրիլին` Ցեղասպանության 100-ամյակի առիթով, եւ շշմեցուցիչ համերգ ստացվեց, որի համար նա 1,2 միլիոն դոլար հոնորար է ստացել (ռուսահայ գործարարից)։
«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն այս օրերին Չինաստանում է՝ մասնակցում է չին-հայկական «Շանսի-Նաիրիտ» ընկերության խորհրդի նիստին, որի անդամ է ինքը։