Բաժիններ՝

Բոլիվիայի նախագահը հայտարարել է երկրում պետական հեղաշրջման փորձի մասին

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքները համարել է պետական հեղաշրջման փորձ, որը նախաձեռնել են իր վերընտրվելուց դժգոհ աջ ուժերը։

«Ես այս մամուլի ասուլիսը գումարել եմ, որպեսզի Բոլիվիայի ժողովրդին եւ ամբողջ աշխարհին հայտարարեմ, որ երկրում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Այն նախապատրաստվել է աջ ուժերի կողմից՝ միջազգային աջակցությամբ»,-հայտարարել է Մորալեսը:

Ներկայում Բոլիվիայի ղեկավարի ընտրություններում ձայների 95,63 տոկոսի հաշվման արդյունքներով՝ առաջատարը գործող նախագահ Էվո Մորալեսն է ձայների 46,85 տոկոս ցուցանիշով, նրան հաջորդում է նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան՝ ձայների 36,74 տոկոսով:

Այս տարբերությունը բավարար է առաջին փուլում հաղթելու համար: Բոլիվիայում անցկացվող բողոքները սրվել ու կատաղի անկարգությունների են վերաճել բազմաթիվ տարածաշրջաններում, երբ հայտնի դարձավ Մորալեսի հաղթանակի մասին:

Ընդդիմադիր բողոքողները հրկիզել են ընտրական դատարանի առնվազն մեկ տարածաշրջանային բաժանմունք: Սոցիալական ցանցերում եւ տեղական ԶԼՄ-ներում տարածվել են Պոտոսիում այրվող շենքի, Տարիխում բոցավառվող քվեաթերթիկների կույտերի եւ ընտրական հանձնաժողովի շենքի առջեւ խարույկների տեսանյութերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս