
Թաիլանդում փիղը պառկել է ավտոմոբիլի կտուրին

Վայրի փիղը, որը Թաիլանդի Քաո Յայ ազգային բնայգում դուրս էր եկել ճանապարհ «ողջունելու» զբոսաշրջիկներին, նախ նստել է նրանց ավտոմոբիլի կապոտին, իսկ հետո առջեւի ոտքերով անցել բեռնախցիկի վրայով եւ պառկել ավտոմեքենայի կտուրին: Այդ մասին հայտնել է Bangkok Post թերթի ինտերնետ-տարբերակը:
Թերթի կայքում զետեղված է միջադեպի տեսագրությունը: Անտառից ճանապարհ դուրս գալու իր սովորությամբ, երբ այնտեղ են ժամանում զբոսաշրջիկները, բնայգու աշխատակիցներին լավ հայտնի «Դիա» անվամբ 35-ամյա փիղը լրջորեն վնասել է Toyota մարդատար ավտոմոբիլը, սակայն վնասվածքներ չի հասցրել վարորդին եւ ուղեւորներին, ասված է հաղորդագրության մեջ:
Դատելով ըստ տեսահոլովակի՝ այն բանից մի քանի վայրկյան անց, երբ փիղը պառկել է ավտոմեքենայի կտուրին, վարորդն զգուշությամբ եւ դանդաղ դուրս է եկել փղի տակից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: