Բաժիններ՝

Երաժիշտն էլեկտրագնացքում մոռացել է 250.000 ֆունտ արժողությամբ ջութակը. The Guardian

Բրիտանացի երաժիշտ Սթիվեն Մորիսը 250 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ հին ջութակը մոռացել է Լոնդոն-Օրփինգթոն էլեկտրագնացքում: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:

«Ես այդ բացառիկ գործիքի պահապանն էի եւ հույս ունեի այն հանձնել մեկ ուրիշ ջութակահարի: Այժմ, ասես, ձեռքերս կտրած լինեն»,-պատմել է Մորիսը:

Ջութակը, որը 1709 թվականին պատրաստվել է Դեւիդ Թեքչլերի կողմից , գտնվում էր սպիտակ պատյանի մեջ, որի ներսում եղել են վարպետի ինիցիալները: Այդ մասին երաժիշտը հայտնել Է տրանսպորտային ոստիկանության սպաներին:

Նրանք անմիջապես սկսել են դիտել տեսախցիկները, բայց գործիքը դեռեւս չի հաջողվել գտնել:

Սթիվեն Մորիսը ղեկավարել է Մեծ Բրիտանիայի մի քանի երաժշտական անսամբլներ, ինչպես նաեւ որպես մենակատար հանդես Է եկել Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս